ARM   RUS   ENG

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Սամվել Բալասանյանի նախագահությամբ հունիսի 20-ի նիստում քննարկեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետևանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդել են, որ քննարկելով Սևանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար:

Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ, և եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչև 320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի օրակարգի առաջին կետով հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը:
 

20.06.2012, 19:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

11:41 • 21/04, Մասաչուսեթսում կցուցադրվի ցեղասպանությանը նվիրված «Լռության սպիերը» ֆիլմը

11:31 • 21/04, Փրկարարները Պտղնի գյուղում 4 մետրանոց փոսից շուն են դուրս բերել

11:18 • 21/04, Վթարային շինության պատը փլուզվել է. Լուսանկարներ

11:05 • 21/04, «Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»

10:56 • 21/04, Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

10:45 • 21/04, Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարան

10:33 • 21/04, Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված օրենքը

10:20 • 21/04, Սիրիայում մեկնարկում է նախագահական ընտրարշավը

10:08 • 21/04, Սպասվում է փոփոխական եղանակ

09:54 • 21/04, Տանը հայտնաբերվել է 74-ամյա բնակչի դին

09:41 • 21/04, Տեղի կունենա Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված գիտաժողով

09:30 • 21/04, Այսօր մեռելոց է. Օրը` ոչ աշխատանքային

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին