ARM   RUS   ENG

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց Samsung Galaxy SIII սմարթֆոնը

Այսօր Հյուսիսային պողոտայում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացչությունը, ներկայացրեցին Galaxy SIII սմարթֆոնը: Սմարթֆոնը ներկայացնելու համար կազմակերպված երաժշտական ձևավորմամբ զվարճալի միջոցառումը, հաճելի անակնկալ էր երկար սպասված Galaxy SIII-ի երկրպագուների և լրատվամիջոցների համար:

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել Հյուսիսային պողոտայում տեղակայված` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր մրցույթների:

Միջոցառումն ուներ հետաքրքիր պարային կատարումներով համալրված հարուստ երաժշտական ծրագիր`բրեյք-դանս, հիպ-հոպ և կապուերա ոճերում: Սքեյթով ու անվաչմուշկով սահող երիտասարդները հավաքվածներին ոգևորում էին իրենց վարպետությամբ: Հարևանությամբ անց էր կացվում գրաֆիտիով նկարների մրցույթ:

Samsung Galaxy SIII սմարթֆոնի ներկայացումն ուղեկցվում էր հետաքրքիր մեկ այլ մրցույթով նաև: Ամենակարճ ժամանակահատվածում Samsung Galaxy SIII սմարթֆոնի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի խճանկարը համակարգչով հավաքած մասնակիցը ստացավ հաճելի մրցանակ` Samsung Galaxy SIII սմարթֆոն: Արժեքավոր հեռախոսներ ստացան նաև մյուս հաղթողները:

Մրցանակները հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացչության տնօրեն Անդրանիկ Շահբազյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունից հաղորդել են, որ Samsung GALAXY S III-ը աշխատում է Android™ 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED (1280x720) էկրան: 8ՄՊ հզորությամբ 7 զրոյական փականով «խելացի» տեսախցիկը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել` առանց ժամանակ կորցնելու ֆոտոփականի ուշացման պատճառով, և կառաջարկի լուսանկարների խմբից լավագույն պատկերը:

Սմարթֆոնն օժտված է բազմաթիվ այլ ֆունկցիաներով:
Երկար սպասված սմարթֆոնը կարելի է ձեռքբերել Հյուսիսային պողոտայում և Ամիրյան փողոցում տեղակայված և շուրջօրյա ռեժիմով գործող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, ինչպես նաև ընկերության սպասարկման այլ կենտրոններից:

Սմարթֆոնն արժե 339 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր Samsung GALAXY SIII սմաթֆոնը նախապես առցանց պատվիրել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի միջոցով, այն ձեռք կբերեն 329 հազար դրամով:

 

20.06.2012, 19:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |