ARM   RUS   ENG

«Այսօր չկա սոված զինվոր հասկացողություն. ամեն ինչով ապահովված են»

«1992թ.-ին ձևավորվեց ՀՀ թիկունքի ծառայությունը, և այդ տարիներին խնդիր առաջացավ զինվորներին ապահովել սնունդով, մեքենաներով և հագուստով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ի թիկունքի օրվան` ասաց ՀՀ ՊՆ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը:

Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը ԶՈւ-ն անհրաժեշտ նյութական, տրանսպորտային միջոցներով ապահովելն է:

ՀՀ ԶՈւ-ի թիկունքի ծառայության օր է ընտրվել հունիսի 23-ը, քանի որ Լաչինի միջանցքի բացումից հետո առաջին անգամ այդ օրը հնարավոր եղավ կանոնավոր օգնություն տրամադրել ղարաբաղյան պատերազմի մարտիկներին:

Նորայր Յոլչյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր զինվոր ստանում է իր ռացիոնը.«Այսօր չկա սոված զինվոր հասկացողություն՝ բոլորն ամեն ինչով ապահովված են»:

Յոլչյանն անդրադառնալով թիկունքում հնարավոր խախտումներին` նշեց, որ նույնիսկ զինվորների սնունդի, հագուստի, հիգենայի պահպանման կանոնների և դրանց ժամանակացույցի խախտման դեպքում բոլոր մեղավորները պատժվում են. ԶՈՒ-ի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում թիկունքի ապահովությանը և զինվորներին անհրաժեշտ իրերով ապահովելու խնդիրներին:
 

25.06.2012, 13:39

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |