25/06/2012 15:02
ՀՀ Նախագահն հյուրընկալել է Լիտվայի պաշտպանության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին: