26/06/2012 13:44
Բակո Սահակյանը պարգևատրել է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են.
«Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը,
«Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։