26/06/2012 18:29
ԵՄ-ն խստացնում է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ
ԵՄ-ն որոշել է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ` սահմանափակումները մասնավորապես կկիրառվեն Սիրիայի միջազգային իսլամական բանկի, ազգային ընկերության նկատմամբ, որը զբաղվում է նավթի տեղափոխությամբ, ինչպես նաև` Բաշար Ասադի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար և նրա կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բութհաին Շաբանի նկատմամբ:
Մինչ այդ, Սիրիայի իսլամական բանկի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: