26/06/2012 11:48
Հայրիկյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում
Եթե գոհ ենք Հայաստանում վարվող քաղաքականությունից, ապա պետք է հիանանք նաև կառավարության ծրագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա հայտնեց, թե, հաշվի առնելով, որ երկիրն ունի շատ լուրջ դեմոգրաֆիական խնդիր, ինքը Կառավարության ծրագրին նայում է ռազմավարական տեսանկյունից:
ԱԻՄ առաջնորդն ասաց նաև, որ իր առաջարկությունները ներկայացրել է Կառավարությանը, սակայն դրանք դրական վերաբերմունքի են արժանացել միայն բանավոր մակարդակով:
Քաղաքական կյանքում իր դերակատարումն ունենալու համար՝ Պ. Հայրիկյանը մտադիր է անպայման առաջադրվել նախագահական ընտրություններում: