26/06/2012 17:38
Սերժ Սարգսյանը կմեկնի Բելգիայի Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից։