26/06/2012 11:41
Սպասվում է անկայուն եղանակ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր և հունիսի 26-ին առավոտյան ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ:
Կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին հյուսիսային և կենտրոնական հատվածներում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ:
Առանձին վայրերում հավանական են ամպրոպային բնույթի` կարճատև, սակայն առատ տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ցերեկային ժամերին խորհուրդ է տրվում պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից և շատ հեղուկ խմեք:
Meteo-tv կայքի փոխանցմամբ, հունիսի 26-ին օրվա 2-րդ կեսին և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև քամի 7-12մ/վ: Այս գիշեր +15+17, հունիսի 26-ի ցերեկը +29+31, երեկոյան +24+26:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: