ARM   RUS   ENG

«Թիկնապահի գործառույթը պաշտպանությունն է, ոչ թե մարդկանց պատժելը»

«Պետական թիկնապահները կատարում են պետական պաշտոնյաների պաշտպանության գործառույթը, իսկ մասնավոր թիկնապահները՝ բիզնեսմենների, մասնավոր անձանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնաով ՀՀ-ում թիկնապահների կարգավիճակին և նրանց նկատմամբ առաջադրված պահանջներին` ասաց «Թիկնապահների ակադեմիա»-ի տնօրեն Արսեն Դավթյանը:

Նա նշեց, որ մասնավոր և պետական թիկնապահները պետք է պաշտպանեն այն մարդկանց, ով իսկապես զգում են այդ պաշտպանության կարիքը՝ պետք չի, որ թիկնապահները լինեն ֆիզիկական մեծ ուժի տեր, այլ կարևոր է, որ նրանք ունենան կրթություն, գիտելիքներ:

Ըստ Ա.Դավթյանի, կան դեպքեր, երբ թիկնապահները ՀՀ-ում բռնություն են իրականացրել ժողովրդի, հասարակության նկատմամբ, իսկ արտասահմանում չկան այդպիսի դեպքեր:

Բանախոսը նշեց, որ թիկնապահներն այն մարդիկ են, որոնք ունեն համապատասխան սերտիֆիկատներ, կարգ, և չպետք է թիկնապահ վերցնել պատահական մարդկանց:

Ըստ Դավթյանի, երբ թիկնապահը զգում է, որ կարող է տեղի ունենալ բախում, նա պետք է դիմի ոստիկանության օգնությանը.«Հայաստանում շատ դեպքերում թիկնապահ են վերցնում սպորտսմենների կամ բարեկամների»:

Իր հերթին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ թիկնապահները չպետք է լինեն հեշտ բռնկվող, այլ պետք է լինեն հավասարակշռված.«Այժմ մոդայիկ է վարձել կին-թիկնապահներ, ովքեր չեն երևում, այսինքն կին-թիկնապահներն ավելի փոքրամարմին են և ուշադրություն չեն գրավում»:

Ա.Ադիբեկյանը ասաց, որ թիկնապահներին վերցնում են այն սկզբունքներով, որ թիկնապահը պետք է ծառայած լինի բանակում, ունենա լավ ռեակցիա, շուտ արձագանքի արտաքին վտանգներին և թիկնապահը չպետք է լինի ագրեսիվ:

Սոցիոլոգը նշեց, որ թիկնապահը պետք է զբաղվի միայն պաշտպանությամբ, նա չպետք է զբաղվի մարդկանց պատժելով՝ դա նրանց գործառույթը չէ:
 

27.06.2012, 14:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

17:40 • 29/08, Սեյրան Օհանյանն ընդունել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

17:34 • 29/08, Ինջիղուլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին. ԿԽՄԿ պատվիրակ

17:20 • 29/08, Պատահարների թիվն աճել է. Նորիկ Սարգսյան

16:50 • 29/08, Խաղալիք ավտոմեքենան ու կոշիկը հոգեմետ դեղորայքի թաքստոց են դարձել

16:37 • 29/08, Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ

15:57 • 29/08, «Ադրբեջանի իշխանությունների նպատակը անկախ հետազոտողների վերացումն է»

15:35 • 29/08, Սահմանի միջադեպերի քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին

14:50 • 29/08, Նախագահը հյուրընկալել է հաջողությունների հասած դպրոցականներին

13:51 • 29/08, Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

13:40 • 29/08, Առաջին անգամ եմ նման բան լսում. Ն. Զոհրաբյանը՝ դեսպանի հետ հանդիպման մասին

13:00 • 29/08, Վանաձորի շուկայում կեղծ կոնյակներ են վաճառել

12:32 • 29/08, Պատահար՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. Մահացել է 20-ամյա քաղաքացի

12:05 • 29/08, Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ

11:40 • 29/08, Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

11:23 • 29/08, Նալբանդյանը ներկա գտնվեց Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը

11:14 • 29/08, ԱՄՆ-ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը

11:07 • 29/08, Քառյակի ներսում հակասությունների մասին խոսակցությունները թեժանում են

11:00 • 29/08, Այս տարի խաղողի բերքն առատ է լինելու. «ՀԺ»

10:52 • 29/08, Մեդվեդևի այցը Հայաստան, հնարավոր է, չկայանա. «Հրապարակ»

10:45 • 29/08, Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

10:40 • 29/08, Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է

10:31 • 29/08, ՕԵԿ-ին պատկանող հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել «Որագայթի» Զավենը

10:28 • 29/08, Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան

10:23 • 29/08, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով կրկին կդիմեն ՍԴ. «Հրապարակ»

10:16 • 29/08, Ըստ Պավել Սաֆարյանի՝ այս տարվա բյուջեի հետ կապված կարող են ռիսկեր լինել

10:08 • 29/08, Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին երգել է իտալացի Ալ Բանո Կարիզին

10:00 • 29/08, «Պարսիկների համար վատ օրինակ ենք ծառայում». Ոստիկանը՝ լրագրողներին