28/06/2012 13:18
Միջոցառում՝ Մարտակերտի ազատագրման առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը որակել է որպես ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն ռազմական և քաղաքական հաղթանակներից մեկը:
Այնուհետև Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ ազատամարտիկների:
Տոնական միջոցառումներին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։