ARM   RUS   ENG

Միջոցառում՝ Մարտակերտի ազատագրման առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը որակել է որպես ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն ռազմական և քաղաքական հաղթանակներից մեկը:

Այնուհետև Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ ազատամարտիկների:
Տոնական միջոցառումներին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 

28.06.2012, 13:18

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |