ARM   RUS   ENG

ՀՀ Նախագահը ելույթ է ունեցել ԵԺԿ գագաթաժողովի ժամանակ

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին:

Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին և իր մտահոգությունները ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ:

ԵԺԿ գագաթաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում՝ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը և բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարևանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլև համաշխարհային տնտեսության համար: 

29.06.2012, 12:48

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին

16:05 • 19/04, Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

15:52 • 19/04, AGBU-ն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել

15:52 • 19/04, Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

15:44 • 19/04, Ծերունուն տանը գտել են մահացած

15:36 • 19/04, «Գալուստ Սահակյանը մեծացել է, ոճն ուրիշ է, Շարմազանովը մի քիչ շատ է հույն»

15:28 • 19/04, Սերժ Սարգսյանն այցելեց «Թեղուտի» հանքավայր

15:16 • 19/04, Սիրիայում ազատ են արձակվել ֆրանսիացի չորս լրագրող

15:06 • 19/04, The Tree Project. Բազմադեմ ծառեր. Լուսանկարներ

14:55 • 19/04, Oրանժից բջջային հեռախոսներ են գողացել (Տեսանյութ)

14:43 • 19/04, BBC. Պուտինը` թերապևտի դերում

14:21 • 19/04, ՀՀ վարչապետ. Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու

14:12 • 19/04, Բաժանումից հետո մարդիկ ավելի հաճախ են դիմում Աստծուն

14:02 • 19/04, «Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը մինչև իրական արդյունքի չհասնի

13:44 • 19/04, ՌԴ-ում հեշտացվել է մուտքի վիզաների տրամադրման կարգը

13:34 • 19/04, Պատուհան մաքրողները ուրախացնել են հիվանդ երեխաներին (Տեսանյութ)

13:25 • 19/04, Նորք-Մարաշի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. Կա վիրավոր

13:17 • 19/04, Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում

13:00 • 19/04, Տ. Լոքմագյոզյան. Պետության ծրագրերը ավելի շատ նման են պարտականության