29/06/2012 10:21
Տանտավին՝ Եգիպտոսի պաշտպանության նախարար
Եգիպտոսի Գերագույն զինվորական խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավին կմնա Եգիպտոսի ընտրված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կառավարությունում՝ որպես պաշտպանության նախարար:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, գեներալ Մուհամմեդ Ասերը ուղիղ եթերում հայտարարել է, որ նոր կառավարությունում պաշտպանության նախարար կլինի Գերագույն զինվորական խորհրդի ղեկավարը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Մուրսին պատրաստվում է Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ իր խորհրդականի պաշտոնում նշանակել քրիստոնեայի` Ղպտական եկեղեցու ներկայացուցչի: