30/06/2012 09:37
Կոլորադոն հայտարարվել է աղետի գոտի
Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Կոլորադո նահանգի մի շարք շրջաններ, որտեղ մի քանի օր է արդեն ուժեղ հրդեհներ են, հայտարարվել է աղետի գոտի։
ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների ֆեդերալ գործակալությանը հանձնարարվել է բնակչությանը ցուցաբերվող օգնության ընթացքում համակարգել ուժերը։ Սա նշանակում է, որ աղետի հետևանքները վերացնելու համար տեղական իշխանություններին միջոցներ կտրամադրվեն։
Ներկայումս իշխանությունները շարունակում են գնահատել վնասի չափերը։ Չի բացառվում, որ առաջիկայում տարերային աղետի գոտի հայտարարվեն Կոլորադո նահանգի մի շարք այլ շրջանների ևս, որոնք տուժել են հրդեհներից։
Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը