«Բնակարանը մի քանի անգամ վաճառած նոտարը չի ընդունում իր մեղքը»
Մի շարք ՀՀ քաղաքացիներ բողոք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ:
Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կագապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ:
ՀՀ արդարադատության նախարարը Aysor.am թղթակցի հետ զրույցում անդրադառնալով իր որոշմանը, նշեց, որ այս դեպքը միակը չէ, ինչի պատճառը օրենսդրական բացն է: «Այդ գործով հարուցված է քրեական գործ և այս վեց ամսվա ընթացքում, եթե հաստատվի, որ նոտարը մասնակից է եղել դրան, նա կպատժվի, իսկ սա ամենախիստ պատիժն է այս դեպքում: Այն զգաստացնելու է բոլոր նոտարներին, բացի այդ մենք ունենք օրենսդրական բաց այս առումով, որ պետք է հստակ սահմանվի նոտարի 100 տոկոսանոց պատասխանատվությունը իր կնքած գործարծքների նկատմամբ, բացի այդ կնքման պայմաններում պետք է հստակություն մտցվի, իսկ ես խիստ եմ լինելու բոլոր նոտարների նկատմամբ, բայց երբեք չեմ միջամտելու նրանց գործունեությանը: Հավատացնում եմ, որ մյուսները ևս պատասխանատվության կենթարկվեն, որովհետև նման դեպքեր առկա են, սակայն այս դեպքը առավել ակնառու էր և ցանկացած նման դեպքում դուք իմ կողմից որևէ կամայակամության անակատես չեք լինի»,-ասաց նա:
Նոտար Ալվարդ Մելքոնյանը Aysor.am թղթակցի` արդյոք իրեն մեղավոր համարում է հարցին ի պատասխան, նշեց, որ իրեն մեղավոր չի համարում, քանի որ հանրապետության բոլոր նոտարներն էլ նույն կերպ են աշխատում:
«Իհարկե, իմ մեղավորությունը չեմ ընդունում, հանրապետության բոլոր նոտարները արել են նույն գործարքները նույն ձևով , երևի տեղյակ եք, Նորաշենը ձեր աչքի առաջ, «Տոնուս Քոնսալիթինգը» կամ «Գլենդել Հիլզը» նույնպես, որ Կոնդը քանդել չեն սարքում: Նոտարը այստեղ ի՞նչ մեղք ունի, որ շինարարը չի կատարում իր պարտականությունները կամ վաճառում է, որպես հետագայում ձեռք բերվելիք գույք, բացի այդ եթե բոլոր նոտարները նույն ձևով են աշխատում, ինչո՞ւ է մեկը պատժվում»,-ասաց նա:
Հարցին, այդ դեպքում արդյոք չի՞ պատրաստվում պաշտպանել իր իրավունքները դատարանում, պատասխանեց, որ որևէ մեկը գլուխը պատին ու քարին չի տա: Ա. Մելքոնյանի հավաստմամբ, իրեն աշխատանքից ազատման մասին որևէ խոսք չի ասվել, սակայն համոզված չէ, որ կվերադառնա իր աշխատանքին:
Գործով տուժած քաղաքացիներից մեկի իրավաբան Արամ Հովհաննիսյանի խոսքով, գործնականում անհնար է, որ նոտարը առանց իմանալու նույն կողմերի հետ նույն տարածքի համար պայմանագիր կնքի: «Բոլոր գործարքները կնքելիս տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և միևնույն կողմերի հետ պայմանագիր կնքելիս համակարգիչը միանգամից բերում է նախապես կնքված պայմանագիրը, այնպես որ նոտարի անտեղյակությունը բացառվում է, այլ հարց է, որ նա համագործակցել է այդ գործարքը կնքողների հետ: Պայմանագրում ի սկզբանե կար կետերի անհամաձայնություն բնակարանների հանձնման ժամկետների հետ կապված, մենք այդ մասին ասացինք նոտարին, բայց պայմանագիրը չուղղվեց»,-ասաց նա:
Նրա խոսքով, նոտարին կարող է առաջադրվել մեղադրանք մի քանի կետերով, բայց որոշիչը Գագիկ Պապոյանի տված ցուցմունքը կլինի: «Նոտարին կարող է մեղադրանք առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, խարդախության օժանդակելը, պայմանագիր կեղծելը, պաշտոնական դիրքի չարաշահումը, լիազորությունների սահմանն անցելը, դա կախված է դատարանում Գագիկ Պապոյանի տված ցուցմունքներից»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով, մարդկանց հասցրած վնասը փոխհատուցելը գործնականում հնարավոր չի լինի, եթե անգամ պետությունը այդ 100 տները դնի վաճառքի: «Մոտավոր հաշվարկների համաձայն, այս գործարքը բերել է 28 մլն. դոլարի եկամուտ դրա կնքողներին, բայց գործով որպես տուժող կա ավելի քան 600 մարդ, և եթե անգամ բոլոր կառուցված տները վաճառվեն և գումարները հատուցեն մարդկանց, մնացած մի քանի հարյուր մարդ փոխհատուցում այդպես էլ չեն ստանա»,-ասաց նա:
Իրավաբանի խոսքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ նոտարը իր կնքած գործարքների համար գույքային պատասխանատվություն է կրում(«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, գլուխ 3, հոդված 27), այդ պատճառով էլ իրենք այս հարցով ՄԻԵԴ դիմել չեն կարող:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Արամի 70-82 հասցեներում գտնվող շենքերի բնակարանների գնորդների մեջ եղել են նաև տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, տեղեկացված լինելով այն մասին, որ շենքում առկա 172 բնակարանների դիմաց կնքվել են 500-ից ավել պայմանագրեր, ժամանակին դիմել են դատարան` հիմնական պայմանագրեր կնքելու պահանջով և շատ էժան գնով մի քանի բնակարանի տեր դարձել:
30.06.2012, 15:56
Aysor.am
23:49 • 19/06, 10 օր առաջ կորած Անուշը գտնվել է
21:22 • 19/06, Հագվի համայնքում 40-45 խոզ է անկել
21:16 • 19/06, Նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանի եղբյարը ծեծել է լրագրողին
21:07 • 19/06, Գյումրիում զինամթերք են գտել
20:55 • 19/06, Սիրիայի բանակը սկսել է Դամասկոսի արվարձանների մաքրման աշխատանքները
20:46 • 19/06, Թուրքիայում բողոքը «Շեքսպիրյան ողբերգությունից» կվերածվի ազգային աղետի
20:38 • 19/06, G8-ի գագաթաժողովը դրել է «տնտեսական ՆԱՏՕ-ի» հիմքը
20:29 • 19/06, Գյումրիում վարարած գետը լցվել է մարդկանց տները
20:16 • 19/06, Մարմնավաճառները խուսափում են դատարանից
20:07 • 19/06, Կիմ Չեն Ընը խորհուրդ է տվել իր ենթականերին ուսումնասիրել Mein Kampf-ը
19:52 • 19/06, Ադրբեջանցի «օրենքով գողերը». Բաղըշ Ալիև`Վախա (Տեսանյութ)
19:40 • 19/06, Հիպոկրատը խուրհուրդ էր տալիս Նեխուրը
19:33 • 19/06, Քաղաքագետ. Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ամենահաջողն է
19:23 • 19/06, APA. ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան
19:11 • 19/06, FEMEN-ը գնում է Թուրքիա՝ կրծքով պաշտպանելու ժողովրդավարությունը
18:55 • 19/06, Աղջիկը որբերին օգնելու համար 10.000 դոլարով վաճառում է կուսությունը
18:47 • 19/06, Ի՞նչ կտա ռուսական զենքը Ադրբեջանին
18:33 • 19/06, Լոռիում գայլերը ոչխարներ են հոշոտել
18:26 • 19/06, Նազարյանները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության մեջ
18:19 • 19/06, Հզոր պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. Կան վիրավորներ
18:05 • 19/06, Նոր նշանակում Պաշտպանության նախարարությունում
17:58 • 19/06, Ծառայողական քննություն ոստիկանի հանդեպ` ֆեյսբուքյան գրառման համար
17:51 • 19/06, Իսրայելը Գազայի հատվածից հրթիռակոծության է ենթարկվել
17:37 • 19/06, Քաղաքապետը բնակարաններ է հանձնել արվեստագետներին
17:30 • 19/06, Տիկին Շողիկը չի ֆինանսավորում ամուսնուն. Սամվել Ալեքսանյանն է անկեղծացել
17:23 • 19/06, «Ծածկած շուկան» կբացվի մինչև տարվա վերջ (Տեսանյութ)
17:16 • 19/06, ԵԽԽՎ նախագահ. Սիրիայում իսկական մարդասիրական ճգնաժամ է
17:09 • 19/06, «Սպայկայում» վթարը չի ազդել մթերումների գործընթացի վրա
17:02 • 19/06, Արմենակյան փողոցում երեք նոր կանգառ է ավելացվել
16:55 • 19/06, ՀԴՀ-ն դեմ է ցանկացած բանաձևի, որով պահանջում են Արցախից գնալ զիջումների
16:48 • 19/06, Ա. Խաչատրյանի գործերը գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում
16:34 • 19/06, Ոստիկանապետը Գորիսի դեպքերի մասին. Կարծում էի` Գյումրու մեսիջս տեղ է հասել
16:27 • 19/06, «Տոնուսի» սնանկության գործով հիմնական կառավարիչ է նշանակվել Հ. Ղամբարյանը
16:20 • 19/06, Բանակցությունների սեղանին է «ՀայՌուսգազարդի» 20%-ը «Գազպրոմին» տալու հարցը
16:13 • 19/06, Ռիհանան իր համերգի ժամանակ հարձակվել է երկրպագուի վրա. (Տեսանյութ)
16:06 • 19/06, Foreign Policy. «Միայնակ» Պուտինը գերիշխում է G8- ում
15:59 • 19/06, Տրանսատլանտյան գոտու բանակցությունների 1-ին փուլը տեղի կունենա հուլիսին
15:45 • 19/06, Հուլիսի 1-ից կբարձրանան միայն մինչև 45000 դրամ աշխատավարձերը
15:38 • 19/06, Մերկելի կուսակցությունը գտնում է, որ Թուրքիան կծանրաբեռնի ԵՄ-ն
15:24 • 19/06, Ջրամբարները չեն լցվում. Ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակներով
15:17 • 19/06, «Տոնուսը» սնանկ է ճանաչվել
15:10 • 19/06, Գուրգեն Արսենյանը հուսով է՝ Ռուբեն Վարդանյանը կհասկանա իրեն
15:00 • 19/06, Ոստիկաններն ընդդեմ ցուցարարների. Կայացան ոստիկանության զորավարժությունները
14:52 • 19/06, Հունիսի 24-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
14:45 • 19/06, Որոնվում է Երևանի բնակչուհի Անուշ Բունիաթյանը
14:31 • 19/06, Բոստոնի օրենսդիր մարմնի խորհրդարանականներն այցելել են հայկական ծերանոց
14:24 • 19/06, Հետախուզվում է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը
14:10 • 19/06, «Առաջընթացի համար պարտադիր է բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը»
13:56 • 19/06, Հայրիկյանի հագուստը գնդակի մուտքային անցքեր չունի
13:42 • 19/06, Փաշինյան. Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ Ռուբեն Վարդանյանի սիրտը շահում
13:35 • 19/06, Լոռիում 4 օրվա ընթացքում խոզերի անկման 11 դեպք է գրանցվել
13:28 • 19/06, Է. Շարմազանով. Ո՞վ ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատին
13:21 • 19/06, Տուրիզմի փորձագետ. Ներգնա տուրիզմը խթանում է աշխատատեղերի ստեղծումը
13:19 • 19/06, Փորձագետի բլոգ. Ադրբեջանը չի կիսում միջնորդների մտահոգությունները
13:14 • 19/06, Գալուստ Սահակյան. Ես գաղտնի գործակալ կամ հետախույզ չեմ
13:07 • 19/06, «Մեծ ութնյակը» հանդես է եկել սիրիական հարցի քաղաքական կարգավորման օգտին
12:56 • 19/06, Պարզաբանում Թուրքիայում սիրիահայերի վթարի վերաբերյալ
12:49 • 19/06, Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ
12:41 • 19/06, Նախարարություն. Սարյանի տուն-թանգարանում մարդկային և նյութական վնասներ չկան
12:34 • 19/06, 4 ամյա Վահեին օգնություն է պետք. Նա արյան քաղցկեղով է տառապում
12:27 • 19/06, «Սպայկայի» ներկայացուցիչ. 3 հազար տոննա ծիրան է արտահանվել
12:20 • 19/06, Ձերբակալվել է Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածվող անձանցից մեկը
12:13 • 19/06, Բրյանսկում պատգամավորին մեղադրում են 12 աղջկա բռնաբարելու մեջ
12:02 • 19/06, ԱՄՆ-ը ուղիղ բանակցություններ կանցկացնի «Թալիբան» շարժման հետ
11:54 • 19/06, Հունաստանը DESPA գազային ընկերությունը կվաճառի ադրբեջանական SOCAR-ին
11:44 • 19/06, Ստեղծվել է աշխարհի ամենահզոր համակարգիչը
11:37 • 19/06, Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողը բերման ենթարկվեց
11:30 • 19/06, Դիզայներների միության փոխնախագահը նոր փորձաքննություն է պահանջում նշանակել
11:23 • 19/06, Հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
11:16 • 19/06, Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
11:09 • 19/06, Մեկ օրվա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են մոլորված հովիվները
11:02 • 19/06, Freedom House. Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները
10:55 • 19/06, Այսօր կդիտվի ամպամած եղանակ. Սպասվում է կարկուտ
10:48 • 19/06, Հայաստան-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
10:41 • 19/06, Ա. Սուքիասյան. Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով
10:34 • 19/06, 1 տարվա մեջ 8 մլն մարդ փախստական է դարձել
10:27 • 19/06, Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել
10:20 • 19/06, Դավիթ Բեկ փողոցում էլեկտրական սյուն է ընկել
10:12 • 19/06, Ա. Թունյան. ՎՊ-ի մեղադրանքներն այնքան անհիմն են, որ չեն կարող ընդունվել
10:00 • 19/06, «Ժառանգությունն» իրեն համարում է ամենահեռանկարայինը
09:56 • 19/06, ԱԺ գեներալիտետն ակտիվացել է
09:50 • 19/06, «Արմավիան» էլի խաբեց
09:45 • 19/06, Կառավարության կազմակերպած ճաշկերույթը պետբյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ
09:41 • 19/06, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի ուշագրավ խոստովանությունը
09:35 • 19/06, ԲՀԿ-ականներ Թամար Պողոսյանն ու Վահե Հովհաննիսյանը վիճել են
09:30 • 19/06, Կբացվի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղ
09:26 • 19/06, Սամվել Ալեքսանյանի հաջորդ պրոյեկտը քրոջ որդուն ԱԺ պատգամավոր դարձնելն է
09:20 • 19/06, Տերտերյանը՝ Ս. Խաչատրյանին վերադարձի մասին. «Լավ էլի, ձեր ծիծաղը չի՞ գալիս»
09:17 • 19/06, «Ժառանգությունը» հրավիրված չէ ԵԺԿ գագաթաժողովին
09:12 • 19/06, Շմայսն ուզում է արտոնյալ լինել
09:08 • 19/06, Մտածողության հեղափոխությունը սկսվեց գեներալ Մանվելից
22:50 • 18/06, Ջրաշենի «ուրվականի» գործ. Արամ Ստեփանյանի հարազատները վրդովված են
22:26 • 18/06, «Ժառանգության» անդամները հանդիպել են Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին
22:15 • 18/06, Վերսկսվել են Շատին գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները
22:09 • 18/06, Անջելինա Ջոլին սեփական ֆիլմի համար դերասաններ է փնտրում
21:49 • 18/06, Ինչպես ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր
21:30 • 18/06, Մայր և դուստր կենդանի են մնացել կայծակի հարվածից հետո (Տեսանյութ)
21:18 • 18/06, Միֆեր, որոնք խանգարում են կնոջը կարիերա կառուցել
20:57 • 18/06, Երևանում բնակելի շենքի շքապատշգամբ է փլուզվել
20:53 • 18/06, Վրաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Կոկոնոն
20:42 • 18/06, Գ. Ջհանգիրյանի ներկայացուցիչը փորձեց «մեղքը» լրագրողի վրա գցել
20:35 • 18/06, Մեղավոր է ճանաչվել` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեջ
20:26 • 18/06, Իրաքում շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 30 մարդ
20:11 • 18/06, Ալլա Պուգաչովան պատմել է, թե ինչպես է նիհարել 53 կգ
20:02 • 18/06, Քաղաքաշինության ոլորտ. Խախտումներն անպակաս են
19:48 • 18/06, «ՀՀ-ն ԼՂ հարցում վերահաստատում է ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառությունը»
19:41 • 18/06, Օֆշորային սկանդալի մասնակից գործարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Գլխավոր