ARM   RUS   ENG

Իսլանդիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Այսօր Իսլանդիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ և առավոտվանից  բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք փակվելու են տեղական ժամանակով ժամը 22.00-ին:

«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, ընտրություններին իրավունք ունի մասնակցել 236.000 իսլանդացի:

Նախագահի աթոռի համար կպայքարեն 8 թեկնածուներ`նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդն է երկրի գործող նախագահ, 69-ամյա Օլաֆյուր Ռագնար Գրիմսոնը, որը նախագահի պաշտոնն է զբաղեցնում 1996թ.-ից:

Թեկնածուների թվում են նաև 37-ամյա լրագրող և հեռուստահաղորդավար Տորա Արնորսդոտտիրը, որը 3 երեխաների մայր է և վերջին անգամ ընտրողների հետ հանդիպմանն էր եկել իր մանկահասակ երեխայի հետ:
 

30.06.2012, 15:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |