03/07/2012 10:31
Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տոնել են Անկախության օրը
Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշել է Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը:
Դեսպան Ջոն Հեֆերնն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունել են հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
ԱՄՆ դեսպանատնից հաղորդում են, որ հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչում էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:
Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշել է, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելել. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»: