04/07/2012 18:16
Սփյուռքահայ երիտասարդների համար ցուցադրվեց «Ծիրանի փողը» ֆիլմը
«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում այսօր` Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Ռիտա Շառոյանի հեղինակած «Ծիրանի փողը» գեղարվեստափաստագրական ֆիլմը, որը դիտելու էին եկել ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայերը:
ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ «Դուդուկը» Հնագույն նվագարաններ ֆիլմաշարի առաջին ֆիլմն է:
Այն սկսվում է Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի նախաբանով և ներկայացնում է դուդուկի ստեղծման պատմությունը, անցած ճանապարհը:
«Ֆիլմի նպատակն է տեղեկացնել դուդուկի ծագման պատմության մասին, որովհետև մենք հիմա խնդիր ունենք ոչ միայն ճանաչելու, այլ նաև պահպանելու և տարածելու մեր մշակութային ժառանգությունը»,- ասաց ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը և հավելեց, որ ֆիլմը ցանկացած հայ դիտողի մեջ մնայուն հետք կթողնի, և դուդուկը կդառնա մեր նվիրական արժեքներից մեկը: