ARM   RUS   ENG

Էրեբունիում դեռահաս աղջկա մահվան փաստով հարուցվել է քրգործ

էրեբունիի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում աղջկա դիակի հայտնաբերման փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել), կատարվում է նախաքննություն, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ էրեբունիի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում մահացած աղջկա մարմին է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, մահացածը 10-14 տարեկան աղջիկ է: Հանգամանքները պարզվում են:


 

04.07.2012, 10:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,