ARM   RUS   ENG

Առանց հասարակությունների մասնակցության` բակացությունները կձախողվի

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան, այսօր մասնակցում է «Հայաստանը Եվրոպայում» համաժողովին:Հերման վան Ռոմպոյը ողջունեց համաժողովի մասնակիցներին, ապա  նշեց, որ իրեն հաճելի է Հայաստանում գտնվելը:

Նա գովելի համարեց նաև, որ համաժողովի թեման հետաքրքրություն է գտել հասարակության մոտ՝  նկատելով, որ բոլոր ոլորտներում քաղաքացիական հասարակության դերակատարումը շատ կարևոր է:

Խոսելով մասնավորապես Ղարաբաղյան կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության, ինչպես նաև  դերակատարման մասին՝  Եվրոպական խորհրդի նախագահը նկատեց, որ ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարում ունի:

«Այս գործընթացում, առանց հասարակությունների լիարժեք մասնակցության, բակացությունները կարող են ձախողվել, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասաց Հերման վան Ռոմպոյը՝  կոչ անելով քաղաքացիական հասարակություններիին լինել ակտիվ:

Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին, պարոն Ռոմպոյն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել՝  աջակցություն ցուցաբերելով նաև ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: 

«Մենք, սակայն, մեր նախաձեռնություններով ապավինում ենք նաև հասարակական կողմի աջակցությանը: Այդ կերպ մենք նպատակ ունենք նախապատրաստել բնակչություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` մասնավարոպաես ԼՂՀ-ում»,- ամփոփեց իր խոսքը Հերման վան Ռոմպոյը: 

Հիշեցնենք, որ Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում:

Այսօր` հուլիսի 4-ին, Հայաստանից  Հերման վան Ռոմպոյը կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 5-ին նա կլինի Ադրբեջանում: 

04.07.2012, 10:19

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

14:53 • 30/08, Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ նոր սերիալում կերտած կերպարի մասին

14:40 • 30/08, Աշոտ Մկչտյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

14:30 • 30/08, Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում. ԱՆ

14:15 • 30/08, Նուռնուսցիները 9 ամիս շարունակ ապրում են գարշահոտության մեջ

14:02 • 30/08, Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի սեյմասի պատգամավոր Դալիս Կուոդիտեին

13:48 • 30/08, Հովիկ Աբրահամյանը կհրաժարվի ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից

13:21 • 30/08, Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա

13:10 • 30/08, Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց

12:37 • 30/08, Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»

12:10 • 30/08, ՊՆ-ին անցել է միայն համալիրի գույքը՝ շենքը և հողատարածքը. Դ. Հարությունյան

11:50 • 30/08, Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11:21 • 30/08, Երևանի Կենտրոնում կրակոցներ են հնչել. Կա մեկ վիրավոր

10:55 • 30/08, Վերին Լարսի երթևեկությունը, հնարավոր է, օգոստոսի 31-ին վերականգնվի. «ՀԺ»

10:45 • 30/08, Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նախատեսվում է զինվորական շքերթ

10:37 • 30/08, Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել. «Առավոտ»

10:30 • 30/08, Հովիկ Աբրահամյանը հրավիրված չի եղել Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին

10:24 • 30/08, Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են

10:16 • 30/08, «Բորդյուրները» փոխում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում

10:11 • 30/08, Միկոյանի արձանն այս տարի չի տեղադրվի. «ՀԺ»

10:00 • 30/08, Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը կհրապարակվի հոկտեմբերին