ARM   RUS   ENG

Ուկրաինայում 7 պատգամավոր հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Մեր Ուկրաինա-Ազգային ինքնապաշտպանություն» ընդդիմադիր խմբակցության յոթ պատգամավոր հացադուլ են հայտարարել՝ բողոքելով լեզվի օրենքի ընդունման դեմ, ըստ որի նախատեսվում է ռուսաց լեզվի կիրառման ընդլայնում:

BBC-ն գրում է, որ եթե օրենքը ստորագրվի նախագահի կողմից, ապա 27 շրջաններից 13-ի համար ռուսերենը կունենա տարածաշրջանային օգտագործման կարգավիճակ:

«Այսօրվա դրությամբ հացադուլ հայտարարել է դեռևս 7 պատգամավոր, բայց ես վստահ եմ, որ մեզ կմիանան մեր մյուս գործընկերները և սովորական քաղաքացիներ»,- «РИА Новости»-ին ասել է տվյալ խմբակցության պատգամավոր Վյաչեսլավ Կիրիլենկոն:
 

04.07.2012, 10:05

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,