05/07/2012 11:00
Աֆղանցի զինվորը վիրավորել է ամերիկացի զինվորներին
Աֆղանցի զինվորը կրակ է արձակել մի խումբ ամերիկացի զինվորականների ուղղությամբ` վիրավորելով 5 զինվորի:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում գտնվող Սաեդաբադ նահանգի Վարդակ շրջանում:
Դա արդեն 2-րդ այդպիսի միջադեպն է վերջին 2 օրերի ընթացքում` մինչ այդ աֆղանցի ոստիկանը սպանել էր 3 բրիտանացի զինվորականի:
Աֆղանստանի բանակի գեներալ Աբդուլ Ռազիգը նշել է, որ ամերիկացի զինվորների վրա կրակ արձակածը նորակոչիկ է եղել, նրան հաջողվել է փախչել, և այս պահին ընթանում են որոնողական աշխատանքները: