Անմեղ քաղաքացին 5,5 տարի բանտում է անցկացրել

05/07/2012 16:49

Անմեղ քաղաքացին 5,5 տարի բանտում է անցկացրել

Սեպտեմբերին ուժի մեջ կմտնի «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չբողոքարկի վճիռը, ապա պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում քաղաքացուն վճարի 30 հազար եվրո գումար:

ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը /Բաղդասարյանը նրա մայրն է/ մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հինգուկես տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել՝ իսկական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ արդարադատությունը սխալ է իրականացվել:

Անձը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ: Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու եվրոպական դատարան, պնդելով, որ Հայաստանում կա համակարգային խնդիր բարոյական վնասի փոխհատուցման հարցում:

ՀՀ կառավարությունը Եվրադատարանին պարզաբանել էր, որ քաղաքացին բարոյական վնասի արդարացի փոխհատուցում ստացել է՝ անպայման չէ, որ փոխհատուցում տրամադրվի դրամական փոխհատուցման տեսքով. ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ անունից նամակով դիմել էր Արմեն Պողոսյանին և ներողություն խնդրել սխալ արդարադատություն իրականացնելու համար: Դիմող կողմն ընդունում է, որ ներողություն խնդրելը նույնպես բարոյական վնասի փոխհատուցման եղանակ է:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հատուկ հաղորդում էր պատրաստվել և ներկայացվել հանցագործության իրական պատմությունը, ինչը նույնպես բարոյական փոխհատուցման եղանակ է: Կառավարությունը Եվրոդատարանին հայտնել էր նաև, որ քաղաքացուն ժամանակին խոշտանգած անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք դատապարտվել են: Այդուհանդերձ, կողմը դա բավարար չի համարել և Եվրոդատարան հղած գանգատում պահանջել դրամական փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար՝ 280 հազար եվրոյի չափով, ինչը ողջամիտ գումար է համարել: Սակայն դատարանը ողջամիտ է համարել փոխհատուցումը 30 հազար եվրոյի չափով՝ առանց պատճառաբանության նվազեցնելով 280 հազար եվրոն մինչ և 30 հազար եվրոյի:

Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Եվրոպական դատարանը ընդունեց Արմենի փաստարկները և կարևոր ձևակերպում տվեց, որը մեր օրենսդրության և պրակտիկայի վրա ուղղակիորեն ազդելու է»: Եվրոդատարանի դիրքորոշման համաձայն՝ եթե խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով (կյանքի իրավունք և խոշտանգում), և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով (սխալ դատապարտում), բարոյական փոխհատուցում ստանալուն, ապա այդ երեք դեպքում պետությունը պարտավոր է բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել դրամական փոխհատուցման տեսքով:

Ըստ Արա Ղազարյանի՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու և 30 հազար եվրո փոխհատուցումը վճարելու ուղղությամբ, այլ որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվի բարոյական վնասի փոխհատուցման նոր ինստիտուտ: Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է միայն վիրավորանքի և զրպարտության դեպքերով: «Վաղ թե ուշ անձը պետք է ստանա փոխհատուցում նաև բարոյական վնասի համար՝ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման և սխալ դատապարտվելու հիմքով»,- ասաց իրավաբանը:

Ըստ Ա. Ղազարյանի, եթե Հայաստանը դա չանի կամ ձգձգի, եթե օրենքի բացը չլրացվի, դատական նախադեպի պրակտիկայով այդ բացը կլրացվի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 22:32 Շարմազանովը հերքում է. ընդդիմադիր գործչների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում Այսօր, 22:23 Էդուարդ Շարմազանովը քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին Այսօր, 22:15 Ադրբեջանում շուտով չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ կվարեն. Էդուարդ Շարմազանով Այսօր, 22:01 «Անվտանգություն և առաջընթաց». Հայտնի է ՀՀԿ-ի կարգախոսը Այսօր, 20:46 Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և մեդալներ շնորհել Այսօր, 20:43 Համագործակցությունը շարունակվելու է. ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակությանը Այսօր, 20:38 ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի տարածաշրջան Այսօր, 20:33 Մերկելն ու Յունկերը քննարկել են ԵՄ-ի ապագան Այսօր, 20:19 Մարսելո. Մենք ոչ մի արդարացում չունենք Այսօր, 20:12 Ադրբեջանում ձնահյուսքի հետևանքով մահացել է 3 երեխա Այսօր, 19:54 Եզդի ժողովրդի զավակ լինելու հանգամանքը երբևէ կասկածի տակ չի դրվել. Հարցազրույց Ռուստամ Մախմուդյանի հետ Այսօր, 19:53 Ուկրաինայում առևանգվել են պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին Այսօր, 19:51 Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին՝ այլ շուկաներին հասանելի դառնալու առումով. Կարեն Կարապետյան Այսօր, 19:42 Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Կոնգոյում իր օդաչուի գերեվարվելու մասին լուրը Այսօր, 19:39 Ինձ անհնար է վախեցնել. Յարոմիր Շտետինան մեկնաբանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու Ադրբեջանի որոշումը Այսօր, 19:36 Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ. Վարչապետ Այսօր, 19:31 Nissan Motor-ի գործադիր տնօրենը կհեռանա պաշտոնից Այսօր, 19:22 Ֆինլանդիայի նախագահի շունը գրավել է համացանցը Այսօր, 19:14 Որդիս Հայաստանում կմկրտվի՝ Էջմիածնում, որտեղ այդ նույն տարիքում մկրտվել է իր հայրը. Արևիկ Ալավերդյան Այսօր, 19:08 Ոստիկանների անփութության փաստով հարուցվել է քրեական գործ Այսօր, 19:02 Բացահայտվել է գողության 18, խարդախության 7 դեպք Այսօր, 18:51 Ավստրիայի կանցլերն ԱԽ նիստ է հրավիրել՝ Airbus-ի հետ գործարքի պատճառով Այսօր, 18:44 17-ամյա Բելլիսն առաջին անգամ հաղթել է Թոփ-10 թենիսիստուհու Այսօր, 18:36 Աղբյուր. Իրաքցի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Մոսուլի օդանավակայանը Այսօր, 18:27 Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց. ՔԿՎ Այսօր, 18:21 Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին Այսօր, 18:16 Դավիթ Լոքյանը նախագահին զեկուցել է մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի մասին Այսօր, 18:13 Հայ-վրացական հարաբերություններում թևակոխել ենք համագործակցության նոր փուլ. Հայաստանի վարչապետ Այսօր, 18:06 Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Դորիս» փոթորիկը Այսօր, 18:04 Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Այսօր, 17:58 100-200 դեպքի ուսումնասիրությունից 4-5 դեպք է հայտնաբերվել, երբ զինգրքույկում պետք էր ուղղում կատարել. Վիգեն Սարգսյան Այսօր, 17:50 Ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ. ԿԸՀ Այսօր, 17:45 Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղով Այսօր, 17:35 Պետք է պնդենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացվեն. Վիգեն Սարգսյան Այսօր, 17:31 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 17:26 ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը քաղաքական մառազմ է. Արտակ Զաքարյան Այսօր, 17:20 Ճապոնիան բողոք է ներկայացրել ՌԴ-ին՝ կապված Կուրիլյան կղզիներում դիվիզիա տեղակայելու ծրագրերի հետ Այսօր, 17:15 Սահմանին կա լարվածության որոշակի աճ, այսօր կիրառվել է թեթև հրետանի. Վիգեն Սարգսյան Այսօր, 17:02 Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Այսօր, 16:55 Եվրախորհրդարանի պատգամավորները Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում. ՄԻՊ Այսօր, 16:54 Եթե զինվորները որոշեն, որ լավ եմ կատարում իմ աշխատանքն ու ընտրեն ՀՀԿ-ն` դա իրենց քաղաքացիական իրավունքն է. Վիգեն Սարգսյան Այսօր, 16:48 Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը Այսօր, 16:44 Եթե տեսնեմ խախտում` կդիմեմ իրավական մարմիններին. Վիգեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում սկսելու հնարավորության մասին Այսօր, 16:36 Որտեղ թողել էր, նույն դիրքով մնացել էի. «Մարիո Պյուզո»-ն էր ընկել ձեռքս. Էրիկ Անթառանյանը՝ նվեր ստացած ու նվիրած գրքերի ու գրական արկածների մասին Այսօր, 16:18 Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին Այսօր, 16:14 Գալուստ Սահակյանը պարգևատրել է Արտակ Դավթյանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով Այսօր, 16:07 Հարցում. Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է Այսօր, 16:03 Ոստիկանությանը պարզաբանում է ներկալացրել ՀՀ բնակչության, ընտրողների և արտագաղթածների թվի վերաբերյալ Այսօր, 15:53 Եթե քեզ մեղադրում են, որ դու կոկորդիլոս ես, պե՞տք է արդարանաս. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին Այսօր, 15:49 Արցախի Խորհրդարանում մեկնարկել է 5-րդ նստաշրջանը Այսօր, 15:44 Չեմ կարծում, թե մոտեցել ենք այն շեմին, որտեղ պարտադիր ծառայությունը կարող է տարածվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա. Վիգեն Սարգսյան Այսօր, 15:30 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում հողերի դեգրադացման խնդրին Այսօր, 15:26 Մերձմոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարը Այսօր, 15:21 Բքի պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը Այսօր, 15:17 Դամասկոսում ասել են՝ ինչպես են ցանկանում լուծել Թուրքիայի ռազմական ներկայության հարցը Այսօր, 15:09 Չնայած իրավիճակի ողջ բարդությանը՝ յուրաքանչյուր տղա, եթե նորից այդ փորձության առաջ կանգնի, կգնա այն խիզախությանը, որն արել է ապրիլին. Նախարար Այսօր, 15:02 Մոուրինյո. Մենք Միկիի ու Մայքլի կարիքը կունենանք Այսօր, 14:59 Ժնևում վերսկսվել են միջսիրիական բանակցությունները Այսօր, 14:56 Մանկապարտեզի նպատակով նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երևան քաղաքին Այսօր, 14:52 ՄԱԿ. Սիրիացիների 85 տոկոսն ապրում է աղքատության մեջ Այսօր, 14:45 Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ դիտորդներին վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ Այսօր, 14:38 Ջոն Մաքքեյնն Էրդողանի հետ հանդիպումից առաջ գաղտնի այցելել է Սիրիայի քրդերին Այսօր, 14:31 Իրաքի զինվորականները սկսել են Մոսուլի օդանավակայանի գրոհը Այսօր, 14:24 Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը Այսօր, 14:19 Թիլերսոնն Օբամայի և Իվանկա Թրամփի հարևանությամբ ավելի քան 5 մլն դոլարով տուն է գնել Այսօր, 14:13 Կասորլան մինչև մրցաշրջանի ավարտը չի վերադառնա խաղադաշտ Այսօր, 14:06 Հնդկաստանը մտադիր է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել Այսօր, 14:00 20 պետական մարմինների ներկայացուցիչներ ուժերն են չափել հրաձգության մրցումներում Այսօր, 13:54 Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը Այսօր, 13:48 Եթե գիտի Դաշնակցության տոկոն ինչքան է, թող հնչեցնի, տեսնենք. Արտակ Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին Այսօր, 13:41 ԱՄՆ-ում չեղարկել են տրանսգենդերների համար զուգարանների մասին Օբամայի ընդունած որոշումը Այսօր, 13:30 ԵԱՏՄ դատարանը ընդունել է այն փաստը, որ Մինսկը լիարժեք չի կատարում ԵՏՄ-ի մասին Պայմանագրի պահանջները Այսօր, 13:23 Ճապոնիան 264 մլն դոլար փոխհատուցում կվճարի Օկինավայի բնակիչներին ԱՄՆ օդուժի ինքնաթիռների աղմուկի համար Այսօր, 13:15 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշավոր լավատեսությամբ» է սպասում միջսիրական բանկցություններին Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն Այսօր, 13:02 Չենք տեսնում, որ իշխանությունը որևէ կերպ զսպում է այս խուլիգանությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ ընտրակաշառքների մասին Այսօր, 12:55 ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով Հայաստան կարող են մուտք գործել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով Այսօր, 12:51 Վրաստանի նախագահը մարտի 16-17-ին կայցելի Ադրբեջան Այսօր, 12:45 Բռնությամբ զուգորդված խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի, այդ թվում՝ ոստիկանի Այսօր, 12:38 Նյու Յորքում կայացել է Չուրկինի հետ հրաժեշտի արարողությունը Այսօր, 12:32 Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի. Վարդան Արամյան Այսօր, 12:26 Կապիտանը մահացու վիրավորում է ստացել գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ. ՔԿ մանրամասներ Այսօր, 12:22 Վարչապետը ՀՀ փոխոստիկանապետին ստիպեց կոշմնորոշվել՝ հանո՞ւմ են, թե՞ նվազեցնում Այսօր, 12:17 Վրաստանում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը. Վահան Մարտիրոսյան Այսօր, 12:13 «Սասնա ծռերից» Արթուր Սողոմոնյանը հետազոտվել է, նշանակվել դեղորայքային բուժում. ՔԿՎ Այսօր, 12:10 Քարոզչությամբ չեմ զբաղվելու, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ. Վարդան Արամյան Այսօր, 12:07 Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում. Շավարշ Քոչարյան Այսօր, 12:02 Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագիրը՝ կրկին վարչապետի ուշադրության կենտրոնում Այսօր, 11:57 Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք. Սուրեն Կարայան Այսօր, 11:52 Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է բուռն քննարկման առարկա դարձած «զինվորի ծխախոտը խլելու» թեման Այսօր, 11:45 Բրազիլիայի ԱԳ նախարարն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել Այսօր, 11:39 Դոլարի գինն իջել է, եվրոյինը՝ բարձրացել Այսօր, 11:33 Ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը. Վարչապետի հանձնարարականը Այսօր, 11:28 Նախագծեր կան, որ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ էլ տալիս են կարծիք՝ կարևոր է, կարևոր չէ. Կարեն Կարապետյան Այսօր, 11:24 Վարչապետը ջրպետկոմի ներկայացրած թիվն անթույլատրելի համարեց ու 10 օր ժամանակ տվեց Այսօր, 11:18 Քաղաքացին անսթափ վիճակում ապօրինի ներխուժել է ՊՆ տարածք. հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:12 Իլհամ Ալիևի կնոջ նշանակումով Ադրբեջանի կլանային պայքարում ստատուս քվոյի փոփոխություն եղավ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:06 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Այսօր, 11:00 Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ Այսօր, 10:51 Նավթի համաշխարհային գներն աճում են




Տվյալ բաժնի վերջին նյութերը