05/07/2012 17:53
Գյուղնախարարն աշխատանքային այցով Արցախում է
Մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եռօրյա աշխատանքյաին այցը Արցախ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի նպատակն է տեղում ծանոթանալ ոլորտի խնդիրներին. վերջիններիս օպերատիվ արձագանքելու համար: Նախարարը կծանոթանա նաև Արցախի գյուղատնտեսության առօրյային:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը միշտ էլ անմիջականորեն է արձագանքել արցախցի իր գործընկերների խնդիրներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն ավելի նպատակային և արդյունավետ շփումներ է խոստանում կողմերին: