07/07/2012 14:54
Իրանի և Պակիստանի սահմանին գնդակոծել են ուխտագնացների ավտոբուսը
Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինված հարձակում է իրականացվել ուղևորատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Իրանի սահմանից 100 կմ հեռավորության վրա`գրոհայինները տեղափոխվել են մոտոցիկլետով և կրակ են արձակել շիա ուխտագնացների վրա, ովքեր մեկնում էին Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: