07/07/2012 10:14
Հուլիսի 11-12-ին ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանում
ԵԱՀԿ Գլխավոր քարտողար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը ժամանալեու է Հարավային Կովկաս, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Նախատեսված է, որ նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության հետ կապված հարցեր:
Նշենք, որ ըստ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի գրաֆիկի, վերջինս Հայաստանում է լինելու հուլիսի 11-12-ը: