09/07/2012 14:20
Վահրամ Սահակյանը կատակ էր արել, «Ի՞նչ է, իրավունք չունեի»
«Ես իմ անձնագիրը պատռել եմ, նետել եմ ԱԺ-ի վրա, որովհետև չեմ համարում ինձ ՀՀ քաղաքացի, չնայած մեր պետությունը հարգում եմ: Անընդհատ հարցնում են, ինչ է եղել այդ օրը, նման բան չի եղել, ես կարող էի չէ մի անգամ կատակ անել, ինչքան սուտը մեծ լինի, այնքան շատերը կհավատան: Ես իմ ընկերուհուն խնդրեցի, որ կետչուպ քսեն վրաս, և ես ընկա գետնին ու նա նկարեց: Ոստիկաններն առաջին անգամ գնացին, երեկոյան եկան ու արձանագրություն կազմեցին, որ ես կատակ եմ արել: Ոչ մի ուշադրություն գրավելու նպատակ չի եղել, սա միայն կատակ էր»,-անդրադառնալով օրեր առաջ համացանցում տարածված տեղեկատվությանը, իբր իրեն խփել են, ասաց գրող Վահրամ Սահակյանը:
Նրա խոսքով, ավելի կարևոր է այն, որ իրեն փորձել են մի քանի անգամ կաշառել, բայց ինքը, Վարդան Պետրոսյանը ու Հրանտ Թոխատյանը երբեք գումար չեն վերցնում, ասում է Վահրամ Սահակյանը: Նրա խոսքով, ինքն այժմ գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում և որևէ մեկի հովանավորությունից չի օգտվում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում Կարեն Անտինյանը գրել էր. «Ինձ հետ զրույցում Վահրամ Սահակյանը հաստատեց լուրն ու ասաց, որ ծեծել են ու փախել: Վահրամը հիմա տանն է. ծանր վիճակում»: