10/07/2012 10:37
Իսրայելական ԶՈւ-ն ռմբակոծել է Գազայի հատվածը
Իսրայելական զինված ուժերի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի կառույցներին:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Իսրայելն այդ քայլով պատասխանել է Յադ Մորդեխայի և այնտեղ գտնվող առևտրի կենտրոնի գնդակոծությանը:
Բացահայտվել է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Գազայի հատվածի սահմանից, սակայն չկա վստահություն, որ այն իրականացվել է հենց պաղեստինյան անկլավի տարածքից: