10/07/2012 11:24
Օլանդը պատրաստում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը
Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը խորհրդարանում քննարկման ներկայացնել աշնանը, տեղեկացնում է France Press գործակալությունը:
Ելիսեյան պալատից հայտնել են, որ Օլանդը այդ խոստումը տվել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում և պատրաստ է այն իրականացնել:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին չհաջողվեց կյանքի կոչել այդ օրինագիծը, որն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից:
Ֆրանսիայի Սահամանդրական խորհուրդը, որը հանդիսանում է երկրի բարձրագույն իրավական մարմինը, հաստատել էր, որ օրենքը, որը պատիժ է նախատեսում Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը ժխտելու համար, չի համապաստախանում սահամանադրությանը, քանի որ սահամանփակում է արտահայտման ազատությանը:
Օրինագիծը, որպես պատժամիջոց, սահմանում էր մինչև 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: