Ա. Սաքունցն ընդդեմ Ռ. Հայրապետյանի հայցը վարույթ է ընդունվել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ`Ռուբեն Հայրապետյանը կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց, դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ.
«Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տաս) ՀՀ դրամ:
Նախնական դատական նիստը նշանակված է 2012 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ):
10.07.2012, 18:25
Aysor.am
22:20 • 19/05, Բաց դռների օր Եվրոպական Խորհրդարանում. Ֆոտոշարք
21:48 • 19/05, Արևային մարտկոցներով աշխատող աշխարհի ամենամեծ նավը. Ֆոտոշարք
21:12 • 19/05, ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է տոնահանդեսի ժամանած մարդկանց խմբի մեջ
20:51 • 19/05, Ջոն Լենոնի և Ջորջ Հարրիսոնի կիթառը վաճառվել է աճուրդում
20:36 • 19/05, Վաղարշյան փողոցում մեքենան ջրածածկվել է
20:19 • 19/05, Պատմություններ ջուրը նետած շշով նամակների մասին. Մաս 1
19:38 • 19/05, Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին
19:21 • 19/05, Ալ Կապոնեի եղբայրը ոստիկան էր. Հետաքրքիր փաստեր հայտնիների մասին
18:55 • 19/05, Գլխի մաշկի թեփոտում. Պատճառներ
18:27 • 19/05, «Ջա Մյուզիքի» 23-ամյա վաճառողը տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր
17:59 • 19/05, Այսօր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է
17:36 • 19/05, Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլին (Տեսանյութ)
17:10 • 19/05, «Ժառանգություն». Հայաստանում վիճակը պայթյունավտանգ է. Կարող է ուշ լինել
16:53 • 19/05, Giorgio Armani-ի նոր օծանելիքը կներկայացնի Քեյթ Բլանշետը
16:30 • 19/05, Մահացել է գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը
16:07 • 19/05, Մատուցողուհու սպանության մեջ կասկածվողը փորձաշրջան է անցել այդ ռեստորանում
15:50 • 19/05, Րաֆֆի. Տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս ևս անուշ անեն աթոռի վրա
15:29 • 19/05, Անդրիաս Ղուկասյան. Նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն
15:12 • 19/05, «Ժառանգության» հայտարարությունը՝ զինվորի սպանության կապակցությամբ
14:28 • 19/05, Կենգուրուն ծեծել է ավստրալացի քաղաքական գործչին
13:51 • 19/05, Եգիպտոսը 10 դոլարով թանկացնում է զբոսաշրջության նպատակով տրամադրվող վիզան
13:30 • 19/05, Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի
13:04 • 19/05, Ադրբեջանը գնել է Եվրատեսիլը. Բացահայտումներ (Տեսանյութ)
12:41 • 19/05, Մահացել է «Брат» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը (Տեսանյութ)
11:53 • 19/05, Բեռլուսկոնիի սիրուհիներին ստիպում էին կրել միանձնուհու հագուստ
02:25 • 19/05, «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը Դանիան է
01:11 • 19/05, Dorians-ի անթերի ելույթը «Եվրատեսիլի» եզրափակչում (Տեսանյութ)
00:45 • 19/05, «Տաշիր 2013»-ի մասնակիցները փոքրիկ հուշանվերներ ստացան
22:45 • 18/05, Նոյեմբերյանում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից
Գլխավոր