ARM   RUS   ENG

Պահանջում են. Մշակել բնապահպանական արտահերթ զեկույց

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության Իրավական հարցերով աշխատանքային խումբը հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումով: Պահանջը` մշակել բնապահպանական արտահերթ զեկույց.

«ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի բնակչությունն ունի իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Հայաստանի բնաշխարհի հարուստ բազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կանաչ տնտեսության զարգացման համար, մինչդեռ ներկայումս օրենքի կոպիտ խախտումներով իրականացվող հանքահումքային, սպառողական տնտեսական քաղաքականությունը անդառնալիորեն ոչնչացնում է բնության բաղադրիչները` անհնարին դարձնելով կայուն և հեռանկարային տնտեսական զարգացման հնարավորությունները:

Բնօգտագործման և բնապահպանության ոլորտում համակարգային քաղաքականության բացակայությունը, բնական պաշարների անկանոն և անվերահսկելի գերշահագործումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, բնական պաշարների շահագործման և կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան երկրում ստեղծել են պայթյունավտանգ բնապահպանական իրադրություն:

ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցերը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «…վարչական դատարան դիմելով՝ արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանության միջոցներից:

Շրջակա միջավայրի վիճակի հետ անխզելիորեն փոխկապակցված է բնակչության առողջական վիճակը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում և Քաջարան Քաղաքում ապրող տասից ավելի երեխաների մազարմատներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություններ` սնդիկ, կադմիում, կապար, պղինձ և այլն (հետազոտությունների ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.):

Ոլորտի մասնագետների վկայությամբ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը և ընտանի կենդանիները:

Առողջապահական ծանր վիճակի մասին են վկայում նաև Պաշտպանի 2011 թվականի Տարեկան զեկույցում ներկայացված Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներն փաստերն այն մասին, որ Հայաստանում գրանցված արատավոր ծնունդների քանակը ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Ղրղզստանից հետո: Չնայած այս տագնապահարույց վիճակին, օրենքը ոչ պետության, և ոչ էլ մասնավոր ընկերությունների համար չի նախատեսում հանքարդյունաբերական գոտիներում բնակվող մարդկանց առողջական պարտադիր ապահովագրության կամ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություններ:
Առողջապահական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են հանքարդյունաբերական թափոնների պոչամբարներում տիրող բարձիթողի վիճակը: ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. Ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվել: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել և ՀՀ բնապահպանության նախաչժրարություն համաձայնեցման չեն ներկայացվել: Ժամկետանց թունաքիմիկատների և քիմիական թափոնների (այդ թվում` Ալավերդու մկնդեղ պարունակող թունաքիմիկատների) պահպանումն իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով, վտանգավոր օբյեկտները չեն հաշվառվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում:

Մարդու էկոլոգիական իրավունքների խախտման ամենացայտուն օրինակն է Թեղուտում հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, տրվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով: Շահագրգիռ հասարակությունը հանքավայրի շահագործման դեմ սկսել է բազմակողմանի իրավական գործընթաց, որի ընթացքում դիմել է ինչպես ներպետական դատական ու վարչական մարմիններին, այնպես էլ միջազգային կառույցներին: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ընթացքում կայացվել է որոշում առ այն, որ «Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»:

Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաեւ, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Այնուհանդերձ, Հայաստանի պատկան մարմինները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները` դրանով խախտելով նաեւ Հայաստանի կողմից վավերացված «Միջազգային պայմանագրերիմասին» Վիեննայի կոնվենցիան:

Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր դրական դերակատարումը բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործում` գտնում ենք, որ Պաշտպանի գրասենյակը կարող է շոշափելի դրական ազդեցություն ունենալ վերը նշված հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծության եւ կարգավորման համար: Խնդրոիմ ենք ձեռնարկել համարժեք քայլեր սույն դիմումում արծարծված խնդիրների համալիր ուսումնասիրություն կատարելու համար, մարդու իրավունքների խախտումները վեր հանելու եւ Ձեր իրավասության շրջանակներում մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով Ձեզ աջակցել Հայաստանի էկոլոգիական իրավիճակի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում` արտահերթ զեկույց մշակելու համար»,- ասված է հայտարաությունում:

10.07.2012, 20:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

12:20 • 19/06, Ձերբակալվել է Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածվող անձանցից մեկը

12:13 • 19/06, Բրյանսկում պատգամավորին մեղադրում են 12 աղջկա բռնաբարելու մեջ

12:02 • 19/06, ԱՄՆ-ը ուղիղ բանակցություններ կանցկացնի «Թալիբան» շարժման հետ

11:54 • 19/06, Հունաստանը DESPA գազային ընկերությունը կվաճառի ադրբեջանական SOCAR-ին

11:44 • 19/06, Ստեղծվել է աշխարհի ամենահզոր համակարգիչը

11:37 • 19/06, Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողը բերման ենթարկվեց

11:30 • 19/06, Դիզայներների միության փոխնախագահը նոր փորձաքննություն է պահանջում նշանակել

11:23 • 19/06, Հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

11:16 • 19/06, Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

11:09 • 19/06, Մեկ օրվա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են մոլորված հովիվները

11:02 • 19/06, Freedom House. Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները

10:55 • 19/06, Այսօր կդիտվի ամպամած եղանակ. Սպասվում է կարկուտ

10:48 • 19/06, Հայաստան-Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

10:41 • 19/06, Ա. Սուքիասյան. Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով

10:34 • 19/06, 1 տարվա մեջ 8 մլն մարդ փախստական է դարձել

10:27 • 19/06, Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

10:20 • 19/06, Դավիթ Բեկ փողոցում էլեկտրական սյուն է ընկել

10:12 • 19/06, Ա. Թունյան. ՎՊ-ի մեղադրանքներն այնքան անհիմն են, որ չեն կարող ընդունվել

10:00 • 19/06, «Ժառանգությունն» իրեն համարում է ամենահեռանկարայինը

09:56 • 19/06, ԱԺ գեներալիտետն ակտիվացել է

09:50 • 19/06, «Արմավիան» էլի խաբեց

09:45 • 19/06, Կառավարության կազմակերպած ճաշկերույթը պետբյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ

09:41 • 19/06, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի ուշագրավ խոստովանությունը

09:35 • 19/06, ԲՀԿ-ականներ Թամար Պողոսյանն ու Վահե Հովհաննիսյանը վիճել են

09:30 • 19/06, Կբացվի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղ

09:26 • 19/06, Սամվել Ալեքսանյանի հաջորդ պրոյեկտը քրոջ որդուն ԱԺ պատգամավոր դարձնելն է

09:20 • 19/06, Տերտերյանը՝ Ս. Խաչատրյանին վերադարձի մասին. «Լավ էլի, ձեր ծիծաղը չի՞ գալիս»

09:17 • 19/06, «Ժառանգությունը» հրավիրված չէ ԵԺԿ գագաթաժողովին

09:12 • 19/06, Շմայսն ուզում է արտոնյալ լինել

09:08 • 19/06, Մտածողության հեղափոխությունը սկսվեց գեներալ Մանվելից

22:50 • 18/06, Ջրաշենի «ուրվականի» գործ. Արամ Ստեփանյանի հարազատները վրդովված են

22:26 • 18/06, «Ժառանգության» անդամները հանդիպել են Արտակ Բուդաղյանի ընտանիքի անդամներին

22:15 • 18/06, Վերսկսվել են Շատին գյուղի 80-ամյա բնակչի որոնողական աշխատանքները

22:09 • 18/06, Անջելինա Ջոլին սեփական ֆիլմի համար դերասաններ է փնտրում

21:49 • 18/06, Ինչպես ունենալ գեղեցիկ և փարթամ մազեր

21:30 • 18/06, Մայր և դուստր կենդանի են մնացել կայծակի հարվածից հետո (Տեսանյութ)

21:18 • 18/06, Միֆեր, որոնք խանգարում են կնոջը կարիերա կառուցել

20:57 • 18/06, Երևանում բնակելի շենքի շքապատշգամբ է փլուզվել

20:53 • 18/06, Վրաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Կոկոնոն

20:42 • 18/06, Գ. Ջհանգիրյանի ներկայացուցիչը փորձեց «մեղքը» լրագրողի վրա գցել

20:35 • 18/06, Մեղավոր է ճանաչվել` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեջ

20:26 • 18/06, Իրաքում շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 30 մարդ

20:11 • 18/06, Ալլա Պուգաչովան պատմել է, թե ինչպես է նիհարել 53 կգ

20:02 • 18/06, Քաղաքաշինության ոլորտ. Խախտումներն անպակաս են

19:48 • 18/06, «ՀՀ-ն ԼՂ հարցում վերահաստատում է ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառությունը»

19:41 • 18/06, Օֆշորային սկանդալի մասնակից գործարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

19:25 • 18/06, Նոր մանրամասներ Գյումրու ինքնասպանությունից

19:15 • 18/06, Վկան Ռուբեն Հայրապետյանին տեսել է հեռուստատեսությամբ

19:04 • 18/06, Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է

18:55 • 18/06, Ինչի՞ համար է Սևանի հանձնաժողովը, խորհուրդների՞

18:46 • 18/06, Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը Ջեյ Զի՞ն է

18:09 • 18/06, Երևանյան լճի մոտ զինամթերք է հայտնաբերվել

18:01 • 18/06, «Սուխումի կլանի» պարագլուխները. «Օրենքով գող» Բագրատ Պանցուլայա

17:50 • 18/06, Մանվել Գրիգորյանը՝ հայրենիքի, ԱԺ նախագահի խաթեր մասին. «Շմայսն էլ վկա»

17:35 • 18/06, Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել ԲՈՀ նախագահին

17:23 • 18/06, Հովիկ Աբրահամյանը բարկացավ Սեյրան Սարոյանի վրա. Մթոմ օգուտ ե՞ք տալիս

17:16 • 18/06, Գյումրու նախկին քաղաքապետի եղբոր որդու կալանքը երկարացվել է

17:07 • 18/06, Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Տարոն Մարգարյանին

16:57 • 18/06, Ա. Վարդանյան. Երկրապահի մասին օրենքը զուտ բարոյական հարթությունում է

16:45 • 18/06, Ֆարմանյան. Երկրապահի մասին օրենքը արժեհամակարգը ճիշտ ուղու վրա կպահի

16:36 • 18/06, Մխչյան գյուղում մատչելի դիզվառելիքից օգտվել է Հովիկ Աբրահամյանի ազգականը

16:29 • 18/06, Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան «Տաշիրից»

16:15 • 18/06, Ի. Զաքարյան. ՎՊ-ն այս տարիներին դատախազություն ուղարկել է երեսուն գործ

15:50 • 18/06, «Human Rights Watch»-ը Ժոզե Բարոզոյին կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի վրա

15:37 • 18/06, Քաղաքապետարանի պարզաբանումը ՎՊ «խեղաթյուրված» մեկնաբանությունների մասին

15:30 • 18/06, Պատահարից հետո կինը սկսել է խոսել անգլերեն՝ ֆրանսերեն ակցենտով

15:23 • 18/06, Ջիգուրդայի և Զվերևի տեսահոլովակը արգելվել է Youtube-ում (Տեսանյութ)

15:16 • 18/06, Քեմերոնը վերջին անգամ կոչ է արել Մոսկվային՝ աջակցել «առանց Ասադի» Սիրրիային

15:09 • 18/06, Թուրքիայում ցուցարարներին ցրելու համար կարող է գործի դրվել բանակը

15:02 • 18/06, FEMEN-ի ակտիվիստները Կիևում հարձակվել են Լուկաշենկոյի բնակարանի վրա

14:55 • 18/06, Փոխնախարար. «Սպայկան» պատրաստ է մթերել ողջ բերքը

14:48 • 18/06, ԱԺ նախագահն առաջարկում է ՎՊ փաստաթուղթն ուղարկել դատախազություն

14:41 • 18/06, Գիտնականները բողոքում են ԲՈՀ-ից. Այն կանգնեցնում է գիտության զարգացումը

14:32 • 18/06, ԱԺ նախագահը՝ Փաշինյանին. Մաղձին պատասխանելն անիմաստ է

14:21 • 18/06, «Կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ մինիստր աշխատել»

14:16 • 18/06, Ջրաշենի «ուրվականին» փնտրել են ողջ գիշեր, բայց չեն գտել

14:04 • 18/06, Սուրեն Սուրենյանց. ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական առումով մեզ ոչինչ չի տալիս

13:52 • 18/06, Արդարադատության նախարար. Մեզ խոցելի Վերահսկիչ պալատ պետք չէ

13:39 • 18/06, Ճապոնիան և ԱՄՆ-ն լրացուցիչ օգնություն կտրամադրեն սիրիացի փախստականներին

13:32 • 18/06, Նյու-Յորքում 1000 ուղևոր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

13:25 • 18/06, CPJ. Առնվազն 7 անկախ լրագրողները ներկայումս գտնվում են Ադրբեջանի բանտերում

13:18 • 18/06, Միշել Օբամայի սանրվածքը բուռն քննարկման թեմա է դարձել Twitter-ում

13:11 • 18/06, Հարց ՀՀԿ-ին՝ Ռուբիկ Հակոբյանից. Ո՞վ է մայրուղի դուրս եկել, կողմնորոշվեք

13:04 • 18/06, Արտաշատի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

12:57 • 18/06, Հ. Թովմասյան. Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում

12:50 • 18/06, Փաշինյան. Հ. Աբրահամյանը փնտրում-փնտրում և այդպես էլ չի գտնում ավազակներին

12:43 • 18/06, Առողջապահության ոլորտում պետպատվերի ձևավորման և բաշխման գործընթացը թերի է

12:36 • 18/06, Արագածոտնում կրկին կարկուտ է տեղացել

12:29 • 18/06, Օբաման և Պուտինը որոշել են ակտիվացնել Սիրիայի հարցի շուրջ բանակցությունները

12:22 • 18/06, Վաղը ջուր չի լինի Էրեբունիում և Նուբարաշենում

12:15 • 18/06, Փոխնախարարը գնում է Արարատ. «Սպայկան» խոստացել է 5000 դրամով գնել ծիրանը

12:12 • 18/06, «Սոնա» մականունով տղան մեղադրվում է կեղծ ցուցմունք տալու մեջ

12:05 • 18/06, Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք կվաճառի Ադրբեջանին

11:58 • 18/06, 89-ամյա միլիոնատերը մորից գողություն անելու համար ազատազրկվել է

11:51 • 18/06, Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից

11:44 • 18/06, Ամերիկացիների կեսը չեն վստահում Բարաք Օբամային

11:37 • 18/06, Ֆրանսիայում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի բացումը

11:30 • 18/06, ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթ կունենա Հրայր Թովմասյանը

11:23 • 18/06, Ինքնասպանություն Գյումրիում

11:13 • 18/06, Ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

11:04 • 18/06, Նիգերիայում իսլամիստները սպանել են 7 դպրոցականի և 2 ուսուցչի

10:51 • 18/06, Ալավերդի քաղաքում լողավազանում մարդ է խեղդվել

10:44 • 18/06, Սևանա լճի մակարդակը 10 սմ-ով նախորդ տարվա համեմատ բարձրացել է

10:30 • 18/06, Գյումրիում փլուզվել է բնակելի տան պատը

10:22 • 18/06, Հովիկ Աբրահամյանը՝ Սյունիք մարզում տեղի ունեցած միջադեպի և Ծառուկյանի մասին

10:16 • 18/06, …թե ինչու վարչապետը չմասնակցեց ԴԴՏ-ի համերգին

10:11 • 18/06, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բուռն համագործակցում են

10:05 • 18/06, Պաշտպանել «օտար ցեղին»

10:00 • 18/06, Իշխանության վերնախավը փորձում է հաշտեցնել Բուդաղյաններին և Լիսկային

09:56 • 18/06, Մ. Բադեյանի դուստրն ամուսնանում է «Բարս» գործակալության տիրոջ որդու հետ

09:52 • 18/06, Լոռու մարզում խոզերի անկման դեպքեր են գրանցվել

09:46 • 18/06, Կարկուտից տուժած գյուղացիներին խոշոր գումար է փոխանցվել

09:42 • 18/06, Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները ստորագրահավաք են անում

09:38 • 18/06, Աղբահեռացման համար ԱԱԾ-ն 7 մլն 680 հազար դրամ է հատկացրել

09:33 • 18/06, ԲՀԿ-ն զրկվեց վարչական վերջին լծակից

09:29 • 18/06, «Իրազեկ և պաշտպանված սպառող». Կաթնամթերքը 8-12 տոկոսով թանկացել է

09:25 • 18/06, Նոր սցենարներ. Կդառնա՞ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջորդ վարչապետ

09:21 • 18/06, Դաշնակցությունը Պռոշյանում գյուղապետի թեկնածու կառաջադրի

09:11 • 18/06, Միջադեպ՝ Աշտարակում. Ծեծի են ենթարկել ԱԱԾ սպայի 80-ամյա հորը

09:06 • 18/06, Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է. Նոր թեկնածու կա