Պահանջում են. Մշակել բնապահպանական արտահերթ զեկույց

10/07/2012 20:26

Պահանջում են. Մշակել բնապահպանական արտահերթ զեկույց

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության Իրավական հարցերով աշխատանքային խումբը հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումով: Պահանջը` մշակել բնապահպանական արտահերթ զեկույց.

«ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի բնակչությունն ունի իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Հայաստանի բնաշխարհի հարուստ բազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կանաչ տնտեսության զարգացման համար, մինչդեռ ներկայումս օրենքի կոպիտ խախտումներով իրականացվող հանքահումքային, սպառողական տնտեսական քաղաքականությունը անդառնալիորեն ոչնչացնում է բնության բաղադրիչները` անհնարին դարձնելով կայուն և հեռանկարային տնտեսական զարգացման հնարավորությունները:

Բնօգտագործման և բնապահպանության ոլորտում համակարգային քաղաքականության բացակայությունը, բնական պաշարների անկանոն և անվերահսկելի գերշահագործումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, բնական պաշարների շահագործման և կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան երկրում ստեղծել են պայթյունավտանգ բնապահպանական իրադրություն:

ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցերը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «…վարչական դատարան դիմելով՝ արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանության միջոցներից:

Շրջակա միջավայրի վիճակի հետ անխզելիորեն փոխկապակցված է բնակչության առողջական վիճակը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում և Քաջարան Քաղաքում ապրող տասից ավելի երեխաների մազարմատներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություններ` սնդիկ, կադմիում, կապար, պղինձ և այլն (հետազոտությունների ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.):

Ոլորտի մասնագետների վկայությամբ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը և ընտանի կենդանիները:

Առողջապահական ծանր վիճակի մասին են վկայում նաև Պաշտպանի 2011 թվականի Տարեկան զեկույցում ներկայացված Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներն փաստերն այն մասին, որ Հայաստանում գրանցված արատավոր ծնունդների քանակը ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Ղրղզստանից հետո: Չնայած այս տագնապահարույց վիճակին, օրենքը ոչ պետության, և ոչ էլ մասնավոր ընկերությունների համար չի նախատեսում հանքարդյունաբերական գոտիներում բնակվող մարդկանց առողջական պարտադիր ապահովագրության կամ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություններ:
Առողջապահական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են հանքարդյունաբերական թափոնների պոչամբարներում տիրող բարձիթողի վիճակը: ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. Ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվել: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել և ՀՀ բնապահպանության նախաչժրարություն համաձայնեցման չեն ներկայացվել: Ժամկետանց թունաքիմիկատների և քիմիական թափոնների (այդ թվում` Ալավերդու մկնդեղ պարունակող թունաքիմիկատների) պահպանումն իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով, վտանգավոր օբյեկտները չեն հաշվառվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում:

Մարդու էկոլոգիական իրավունքների խախտման ամենացայտուն օրինակն է Թեղուտում հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, տրվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով: Շահագրգիռ հասարակությունը հանքավայրի շահագործման դեմ սկսել է բազմակողմանի իրավական գործընթաց, որի ընթացքում դիմել է ինչպես ներպետական դատական ու վարչական մարմիններին, այնպես էլ միջազգային կառույցներին: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ընթացքում կայացվել է որոշում առ այն, որ «Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»:

Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաեւ, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Այնուհանդերձ, Հայաստանի պատկան մարմինները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները` դրանով խախտելով նաեւ Հայաստանի կողմից վավերացված «Միջազգային պայմանագրերիմասին» Վիեննայի կոնվենցիան:

Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր դրական դերակատարումը բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործում` գտնում ենք, որ Պաշտպանի գրասենյակը կարող է շոշափելի դրական ազդեցություն ունենալ վերը նշված հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծության եւ կարգավորման համար: Խնդրոիմ ենք ձեռնարկել համարժեք քայլեր սույն դիմումում արծարծված խնդիրների համալիր ուսումնասիրություն կատարելու համար, մարդու իրավունքների խախտումները վեր հանելու եւ Ձեր իրավասության շրջանակներում մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով Ձեզ աջակցել Հայաստանի էկոլոգիական իրավիճակի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում` արտահերթ զեկույց մշակելու համար»,- ասված է հայտարաությունում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

26/06/2017 21:15 Լողափ նետված շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում (Տեսանյութ) 26/06/2017 21:02 50 հազարից ավելի մարդ 90 կմ-անոց «կենդանի շղթա» է կազմել՝ պահանջելով Բելգիայում փակել ԱԷԿ-ները 26/06/2017 20:53 ԱՄՆ Յուտա նահանգում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 1000 մարդ 26/06/2017 20:45 Բելառուսի բողոքն ընդդեմ Հայաստանի՞. Ֆինանսների փոխնախարարը Բելառուսի դիմումը նորմալ գործընթաց է համարում 26/06/2017 20:40 Իռլանդիայում քամին եղանակի տեսության ժամանակ քշել է հեռուստահաղորդավարին (Տեսանյութ) 26/06/2017 20:03 Ինչպես կարող է պատահել, որ նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է. Միքայել Մելքումյան 26/06/2017 19:58 «Հայաստան ջան». Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը 26/06/2017 19:49 ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր 26/06/2017 19:37 Ուզում եմ դառնամ էն նույն առողջ մարդը, որ կայի մինչև 2016-ի ապրիլը. Հայկ Թորոսյանն՝ ապրիլյան պատերազմի մասին 26/06/2017 19:22 Բուժօգնության անժամկետ հավաստագրեր՝ 2016-ի ապրիլին առաջնագծում զոհված զիծառայողների ընտանիքներին 26/06/2017 19:21 Մակրոնը հաստատել է Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը 26/06/2017 19:11 Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը 26/06/2017 19:09 Facebook-ը նախատեսում է սերիալների արտադրություն սկսել 26/06/2017 19:00 Վլադիմիր Էտուշը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում 26/06/2017 18:44 Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել 26/06/2017 18:40 Գերմանաիայի ԱԳՆ. Անկարան խոստացել է G20 գագաթնաժողովին չտանել ԱՄՆ-ում ծեծկռտուքին մասնակից թիկնապահներին 26/06/2017 18:31 Վթարային ջրանջատում Սևանում 26/06/2017 18:24 «Տոտենհեմը» չի վաճառի Քեյնին են «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 200 մլն ֆունտից էժան 26/06/2017 18:21 Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ 26/06/2017 18:16 20 տարի առաջ այս օրը առաջին անգամ տպագրվեց «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպը 26/06/2017 18:03 ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալը նոր պետ ունի 26/06/2017 18:00 Ապրիլյան պատերազմում քաջ հայորդիները 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. Շարմազանով 26/06/2017 17:56 Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով 26/06/2017 17:51 Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 26/06/2017 17:38 Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը 26/06/2017 17:33 ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է երեխաներով լի լողավազանի մեջ 26/06/2017 17:22 Ռուսների կարծիքով՝ Ստալինը, Պուտինն ու Պուշկինը պատմության ամենաականավոր դեմքերից են 26/06/2017 17:10 Պենտագոնը զինծառայողին թույլ է տվել գեյ շքերթին մասնակցել զինվորական համազգեստով 26/06/2017 16:59 Դոհան պատրաստ է համակողմանի հարաբերություններ զարգացնել Իրանի հետ 26/06/2017 16:49 Իռլանդական ռազմանավը Լիբիայի ափերի մոտը փրկել է ավելի քան 700 ներգաղթյալի 26/06/2017 16:36 «Մոնակոն» մտադիր է 900 տոկոսով բարձրացնել Մբապեի աշխատավարձը 26/06/2017 16:24 Հունաստանում կարող է գրանցվել ռեկորդային ջերմաստիճան 26/06/2017 16:21 Արցախի պայքարն ազատության, անվտանգության պայքար է. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով 26/06/2017 16:12 Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան 26/06/2017 16:04 Շուլցն Էրդողանին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին 26/06/2017 16:00 Հայկական զինված ուժերի պատասխան գործողությամբ վերացվել է հակառակորդի կրակակետը (Տեսանյութ) 26/06/2017 15:55 Գարիկ Մարտիրոսյանը դիմել է Հենրիխ Մխիթարյանի օգնությանը, որպեսզի համոզի կնոջը (տեսանյութ) 26/06/2017 15:52 Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիում հնչած կրակոցներից 26/06/2017 15:38 Պեսկով. G20-ում Պուտին-Թրամփ հանդիպման համար հստակ պայմանների մշակում դեռ չի իրականացվել 26/06/2017 15:33 Նախանշվում է հայ-չինական համագործակցություն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում 26/06/2017 15:10 «Ռեալը» մինչև 2021 թվականը կերկարաձգի պայմանագիրը Սերխիո Ռամոսի հետ 26/06/2017 15:05 ՁԻԱՀ-ի հայաստանյան կենտրոնը` «Նորարարություն և գերազանց որակ առողջապահական ծառայությունների տրամադրման գործում» մրցանակի հաղթող 26/06/2017 15:01 Ցանցահենները ԻՊ-ին սիրո խոստովանություն են արել Օհայոի նահանգապետի կայքում 26/06/2017 14:57 Լոնդոնի արևելքում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում (Տեսանյութ) 26/06/2017 14:52 Տոնական ավիաշոու. ՀՀ ԶՈւ Ավիացիան 25 տարեկան է (Տեսանյութ, Լուսանկարներ) 26/06/2017 14:48 5 տոկոսանոց տնտեսական աճն առանց բարեփոխումների հնարավոր չէ. Վարդան Արամյան 26/06/2017 14:44 Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան 26/06/2017 14:40 Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ 26/06/2017 14:38 Իսպանիայում հազարավոր մարդկանց են տարհանել անտառային հրդեհների պատճառով 26/06/2017 14:34 Արգենտինայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել 26/06/2017 14:29 Պակիստանում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի (Տեսանյութ) 26/06/2017 14:25 Նոր Նորքի սուպերմարկետում զինված հարձակում գործած անձի վրայից անվտանգության աշխատակիցը հանել է դիմակը. Մանրամասներ 26/06/2017 14:19 Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կմասնակցեն Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին 26/06/2017 14:13 2016-ին տնտեսական աճին նպաստել է միայն արտահանումը. Արթուր Ջավադյան 26/06/2017 14:10 Մինսկը կարող է դիտարկել ՌԴ-ից «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման հնարավորությունը 26/06/2017 14:04 Չկա գաղափար, որը կարող է համախմբել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը. Վահե Էնֆիաջյան 26/06/2017 13:59 Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է 26/06/2017 13:54 Կոլումբիայում 150 զբոսաշրջիկով զբոսանավ է խորտակվել 26/06/2017 13:49 Վերահսկիչ պալատի 14 աշխատակից կրճատման է ենթարկվել 26/06/2017 13:43 Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը 26/06/2017 13:38 Վերահսկիչ պալատի նախագահը հորդորում է կոռեկտ լինել և Իշխան Զաքարյանին վերաբերող հարցերն իրեն չտալ 26/06/2017 13:34 Հայաստանն ակնկալում է Ղազախստանի հավասարակշռված և զուսպ մոտեցումը ԼՂ հարցի շուրջ 26/06/2017 13:28 Ֆինանսական ռեսուրսները դուրս են մնում թափանցիկ վերահսկողությունից. Լևոն Յոլյան 26/06/2017 13:22 Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչն օգտվել է Telegram հավելվածից 26/06/2017 13:15 Վաչե Գաբրիելյան. ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը 26/06/2017 13:07 Ծիրանի բերքն այս տարի շատ լավ է. Գյուղապետեր 26/06/2017 13:03 ՔԿՎ-ն Արայիկ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու մասին պարզաբանմամբ է հանդես եկել 26/06/2017 12:52 Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը. մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից 26/06/2017 12:46 Էդմոն Մարուքյանը գրություն է ուղարկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին 26/06/2017 12:35 Պորոշենկո. «Հյուսիսային հոսք 2»-ով Ռուսաստանը վրեժխնդիր է լինում Ուկրաինայից 26/06/2017 12:30 Հայաստանում 2017-ի դրությամբ հաշվառված է 6010 թմրամոլ. Տարածվածությամբ 1-ին տեղը Երևանն է 26/06/2017 12:24 Արա Բաբլոյանն առաջարկել է քննարկել Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակ հիմնելու հնարավորությունը 26/06/2017 12:20 Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները 26/06/2017 12:13 Եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին, 2015-ին 3.2 տնտեսական աճից ցածր ցուցանիշ կգրանցեինք. Նախարար 26/06/2017 12:10 Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա. Տվյալներ 26/06/2017 12:01 Վարդան Հարությունյանը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին 26/06/2017 11:53 Թուրքիայի Տրապիզոն նահանգում պայթյուն է որոտացել. Տուժել են զինվորականներ 26/06/2017 11:48 Նավթի համաշխարհային գներն աճում են 26/06/2017 11:40 «Չելսին» և «Մոնակոն» համաձայնեցրել են Բակայոկոյի տրանսֆերը 26/06/2017 11:34 Շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան 26/06/2017 11:31 Հնգյակից ողջ մնացած աղջիկները երկու շաբաթից դուրս կգրվեն հիվանդանոցից 26/06/2017 11:26 Նախարար. Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել 26/06/2017 11:20 Վթարից տուժած զինծառայողների վիճակը բավականաչափ կարգավորվում է. Կամավոր Խաչատրյան 26/06/2017 11:14 Արցախը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից. Բակո Սահակյան 26/06/2017 11:07 Զինված հարձակման փորձ՝ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում 26/06/2017 11:00 Վարուժան Ավետիսյանին լռեցնելու անհաջող փորձ. Փաստաբանը՝ Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործի մասին 26/06/2017 10:55 2016-ին ՀՀ արտաքին կուտակային պարտքը կազմել է 910 մլն ԱՄՆ դոլար. Վարդան Արամյան 26/06/2017 10:46 Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Հայաստանը գտնվելու է տաք օդի ալիքի ազդեցության գոտում 26/06/2017 10:39 Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին 26/06/2017 10:33 Երեք տարվա ընթացքում ՀՀ-ում 830 մլն ԱՄՆ դոլարի մասով միջոցների ներհոսք չի եղել. Վարդան Արամյան 26/06/2017 10:28 Վարուժան Ավետիսյանի՝ իշխանությունը զավթելու կոչեր անելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 26/06/2017 10:21 Ստամբուլում գեյ-շքերթի ժամանակ բախում է գրանցվել, կան ձերբակալվածներ (Տեսանյութ) 26/06/2017 10:13 Պատգամավորների առաջարկները կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում. Կարեն Կարապետյան 26/06/2017 10:10 Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է «Ժառանգության» նախագահ. Նա զգոնության կոչ է արել 26/06/2017 10:00 Վարդենիսի հոսպիտալում գտնվող բոլոր զինծառայողները դուրս են գրվել, նրանց վիճակը լավ է. Հոսպիտալի պետ 26/06/2017 09:46 Երևանում և մարզերում այսօր հոսանքազրկումներ կլինեն 26/06/2017 09:33 Գառնու ձորում ավտովթարի հետևանքով 2 մարդ մահացել է, 3-ը՝ հոսպիտալացվել 26/06/2017 09:23 Արցախում գրանցվել է զբոսաշրջության 42% աճ 26/06/2017 09:15 Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը բախվել է «Nissan Tiida» մեքենային և կողաշրջվել. Ավտոբուսի ուղևորներից մի քանիսը հոսպիտալացվել է 24/06/2017 19:38 Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը