12/07/2012 17:24
Ն. Զոհրաբյան. 44 ձայն ՀԱԿ-ին հավաքել չի հաջողվի
«Մենք տեղյակ ենք, որ ՀԱԿ-ը պատրաստվում է նման նախաձեռնություն ներկայացնել, բայց մենք այդ հարցը խմբակցությունում չենք քննարկել, քանի որ պատգամավորների մեծ մասը այժմ հանրապետությունից դուրս են գտնվում, իսկ ՀՅԴ, «Ժառանություն», ՀԱԿ պատգամավորները միասին 16-17 հոգի են, ինչը նշանակում է, որ այս փուլում 44 ձայն հավաքել ՀԱԿ-ին չի հաջողվի»,- Aysor.am թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով քիչ առաջ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ վաղը պատգամավորները հավաքվելու են Նիկոլ Փաշինյանի սենյակում` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրելու համար:
Զոհրաբյանը, սակայն, չբացառեց, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ կմիանան այս նախաձեռնությանը, «սակայն դա մեծ թիվ չի կազմի»:
Aysor.am-ի թղթակիցը փորձեց կապվել ՀՀԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի հետ, սակայն անհաջող. նա հեռախոսազանգերին չի պատասխանում: