14/07/2012 11:14
Հայաստան կժամանի ԻԻՀ բնապահպանական փորձագիտական խումբը
ՀՀ բնապահպանության նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 15-ից 18-ը տեղի կունանա ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի ընթացքում կքննարկվեն Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական մոնիթորինգի խնդիրները, ինչպես նաև Անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:
Հայ-իրանական փորձագիտական խումբը, Սյունիքի մարզում կուսումնասիրի Անդրսահմանային պահպանվող տարածքի և ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի հարցերը, ինչից հետո խումբն աշխատանքները կշարունակի Երևանում: