16/07/2012 15:13
Աբովյան 19-ում կրկին շինարարություն է. Այս անգամ` սրճարա՞ն
Աբովյան 19 հասցեում «Նուգա» խանութի դիմաց այս պահին ակտիվորեն շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ խանութի դիմաց մի փոս է փորված: Հարցին, թե ի՞նչ է կառուցվում այդտեղ, բեռնատարի վարորդը, ով փոսից հանված հող է տեղափոխում, ասել է, թե տեղյակ չի. «Պրարաբը կգա, կպատասխանի ձեր հարցերին»:
Նույն տարածքոմ աշխատող մարդիկ ասել են, թե իբր այդտեղ սրճարան է կառուցվում, կառուցողն էլ «Սահակյան ՇԻՆ» ընկերությունն է: Տարածքի մի մասը պատված է կապույտ շինարարական ցելոֆանով, սակայն շինարարության վերաբերյալ որևէ ցուցանակ տեղանքում չկա:
Հիշեցնենք, որ այս տարածքում Երևանի քաղաքապետի հանձնարարականով ապամոնտաժվեցին բոլոր խանութները` «բուտիկները», իսկ քաղաքապետն էլ խոստացել էր, որ որևէ շինություն այլևս չի լինելու: