ARM   RUS   ENG

Կաթողիկոսն ընդունեց Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի:

Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր գնահատեց վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ:

Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:

Հանդիպման առիթով, ըստ աղբյուրի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին:

Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով և անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջև:

16.07.2012, 14:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

14:53 • 30/08, Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ նոր սերիալում կերտած կերպարի մասին

14:40 • 30/08, Աշոտ Մկչտյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

14:30 • 30/08, Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում. ԱՆ

14:15 • 30/08, Նուռնուսցիները 9 ամիս շարունակ ապրում են գարշահոտության մեջ

14:02 • 30/08, Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի սեյմասի պատգամավոր Դալիս Կուոդիտեին

13:48 • 30/08, Հովիկ Աբրահամյանը կհրաժարվի ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից

13:21 • 30/08, Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա

13:10 • 30/08, Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց

12:37 • 30/08, Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»

12:10 • 30/08, ՊՆ-ին անցել է միայն համալիրի գույքը՝ շենքը և հողատարածքը. Դ. Հարությունյան

11:50 • 30/08, Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11:21 • 30/08, Երևանի Կենտրոնում կրակոցներ են հնչել. Կա մեկ վիրավոր

10:55 • 30/08, Վերին Լարսի երթևեկությունը, հնարավոր է, օգոստոսի 31-ին վերականգնվի. «ՀԺ»

10:45 • 30/08, Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նախատեսվում է զինվորական շքերթ

10:37 • 30/08, Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել. «Առավոտ»

10:30 • 30/08, Հովիկ Աբրահամյանը հրավիրված չի եղել Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին

10:24 • 30/08, Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են

10:16 • 30/08, «Բորդյուրները» փոխում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում

10:11 • 30/08, Միկոյանի արձանն այս տարի չի տեղադրվի. «ՀԺ»

10:00 • 30/08, Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը կհրապարակվի հոկտեմբերին

17:40 • 29/08, Սեյրան Օհանյանն ընդունել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

17:34 • 29/08, Ինջիղուլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին. ԿԽՄԿ պատվիրակ

17:20 • 29/08, Պատահարների թիվն աճել է. Նորիկ Սարգսյան

16:50 • 29/08, Խաղալիք ավտոմեքենան ու կոշիկը հոգեմետ դեղորայքի թաքստոց են դարձել

16:37 • 29/08, Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ

15:57 • 29/08, «Ադրբեջանի իշխանությունների նպատակը անկախ հետազոտողների վերացումն է»

15:35 • 29/08, Սահմանի միջադեպերի քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին

14:50 • 29/08, Նախագահը հյուրընկալել է հաջողությունների հասած դպրոցականներին

13:51 • 29/08, Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

13:40 • 29/08, Առաջին անգամ եմ նման բան լսում. Ն. Զոհրաբյանը՝ դեսպանի հետ հանդիպման մասին

13:00 • 29/08, Վանաձորի շուկայում կեղծ կոնյակներ են վաճառել

12:32 • 29/08, Պատահար՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. Մահացել է 20-ամյա քաղաքացի

12:05 • 29/08, Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ

11:40 • 29/08, Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

11:23 • 29/08, Նալբանդյանը ներկա գտնվեց Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը

11:14 • 29/08, ԱՄՆ-ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը

11:07 • 29/08, Քառյակի ներսում հակասությունների մասին խոսակցությունները թեժանում են

11:00 • 29/08, Այս տարի խաղողի բերքն առատ է լինելու. «ՀԺ»

10:52 • 29/08, Մեդվեդևի այցը Հայաստան, հնարավոր է, չկայանա. «Հրապարակ»

10:45 • 29/08, Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

10:40 • 29/08, Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է

10:31 • 29/08, ՕԵԿ-ին պատկանող հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել «Որագայթի» Զավենը

10:28 • 29/08, Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան

10:23 • 29/08, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով կրկին կդիմեն ՍԴ. «Հրապարակ»

10:16 • 29/08, Ըստ Պավել Սաֆարյանի՝ այս տարվա բյուջեի հետ կապված կարող են ռիսկեր լինել

10:08 • 29/08, Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին երգել է իտալացի Ալ Բանո Կարիզին

10:00 • 29/08, «Պարսիկների համար վատ օրինակ ենք ծառայում». Ոստիկանը՝ լրագրողներին