ARM   RUS   ENG

Ընտելացված ձիու հայրենիքը` կռվախնձոր

Պայքար հանուն քաղաքակրթության: Ինչպես Հոմերոսի հայրենի քաղաքի շուրջ են վիճում, այնպես էլ ընտելացված ձիու խնդիրը վիճարկում են շատ երկրներ, քանի որ հարց է գնում արժանանալու քաղաքակրթության օրրաններից մեկը լինելու պատվին:

Վայրի ձիեր հանդիպում են շատ վայերերում` ռուսական տափաստաններից մինչև Արևմուտք: Այսօր էլ քիչ քանակությամբ, բայց հնարավոր է հանդիպել վայրի ձիերի երամակների: «Վայրի ձիու հայրենիքը դեռ ոչինչ չի ասում, վայրի ձիու հայրենիք լինելը զուտ աշխարհագրական երևույթ է: Իսկ ընտելացված ձին, և հատկապես ռազմի նպատակով դրանց օգտագործումը, բացարձակ այլ որակ է: Դա նշանակում է, որ Հայաստանը եղել է արդի քաղաքակրթություն ստեղծողներից մեկը. Հին աշխարհում ձին պատմության շարժիչ ուժն էր, և առաջինը, ով ընտելացրել է ձին, ունեցել է վիթխարի առավելություն: Նույնիսկ կարելի է համեմատել ատոմային զենքի հետ»,- ասաց Պատմամշակութային ժառանգության գիտամշակութային կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Համաշխարհային պատմության մեջ առաջին սանձված ձիերի մասին հիշատակությունները հանդիպում են շումերական աղբյուրներում, և այն վերաբերում է Հայկական լեռնաշխարհին ք. ա. 28-27-րդ դարերում վկայված Արատտա` հայկական առաջին պետության կյանքում: Աղբյուրներում ձիերը հիշատակվում են որպես փոխադրամիջոց, այսինքն մարդիկ սանձել և օգտագործել են առօրյա կյանքում:

Պեղածո ապացույցներ: Պատմամշակութային ժառանգության գիտամշակութային կենտրոնը, տնօրենի ղեկավարությամբ, պեղումներ է կատարել Ներքին Նավերում, որը գտնվում է Աշտարակ քաղաքից մոտ երկու կմ արևմուտք:

Գտնված դամբարանների պեղումները նոր լույս են սփռում հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների և վաղ պետական կազմավորումների ձևավորման վրա: Հայտնաբերված և պեղված դամբարանները թվագրվում են 3-րդ հազարամյակի կեսով: Ըստ պրն Սիմոնյանի, պեղված դամբարանները պատկանում են արքա-առաջնորդների, և բազմաթիվ գտածոները վկայում են հանգուցյալների մեծատոհմիկ լինելու մասին:

Այս հնավայրեր գտածոները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը այդ ժամանակահատվածում աշխույժ առևտրական հարաբերությունների մեջ է եղել նույն շրջանի հարևան և հեռու երկրների հետ: Էգեյան աշխարհից, Շումերից, հարավ-ռուսական տափաստաններից, Իրանից և նույնիսկ հեռավոր Չինաստանից բերված իրեր կազմել են հանդերձյալ աշխարհ ուղևորվող մեծատոհմիկների ունեցվածքի մի մասը: Հայտնաբերված արքա-առաջնորդների դամբարաններում հայտնաբերվել են նաև ձիերի զոհաբերություններ: Ըստ ծեսի, ձիերը հատուկ կտրտում են թաղելու համար, ձիու գլուխը պետք էառանձնացվեր մարմինից և ողջակիզվեր: Առանձին հատվածներ որոշակի տեսքով պետք է դրվեին դամբարան՝ համաձայն արիական պատկերացումների:

Ձիու խորհրդանիշը: Ձին արագության և գեղեցկության խորհրդանիշն է: Ձիու խորհուրդը ընդգրկում է լույսից մութ, երկնքից երկիր կյանքից մահ ձգվող տիրույթները: Այն Բուդդայի, հինդուական Կալկայի, ճապոնական Բատո Կանոնի և Մուհամեդ մարգարեի խորհրդանշանն է:

Ձին հնագույն տոտեմ է եղել հայերի համար: Հայաստանի շատ վայրերում էլ մինչև այժմ տան ճակատին ամրացնում են ձիու պայտ` որպես պահապան թալիսման: Որոշ հեթանոսական տոների ժամանակ սրբազան Եփրատ գետին հայերը ձի են զոհաբերել:

Ժայռապատկերներում և գեղանկարչության մեջ «լողացող» ձին կյանքի ուժի մարմնացումն է:

Ձիերը արիական պատկերացումներում: Ձիերի զոհաբերությունը արիական պատկերացումների համաձայն տիեզերքի վերաստեղծման գաղափար էր պարունակում: Առաջնորդի հետ մահանում էր նաև տիեզերքը, իսկ ձիերի զոհաբերությունը նոր շրջափուլի, նոր կյանքի հույս էր տալիս: Ձիերի զոհաբերությունները երաշխիք էր կոսմոսը վերաստեղծելու և քաոսին վանելու համար, իսկ առաջնորդ-արքայի մահը հավասարեցնում էին տիեզերքի մահվան: Մինչև նոր թագավորի թագադրումը պետք է կատարվեր ձիու զոհաբերությունը, որպեսզի թագավորի մահով չավարտվեր տիեզերքը ևս: Ձին հիմնական զոհաբերվող կենդանիներից մեկն էր: Ձիու զոհաբերությունը աշխարհաստեղծման խորհուրդ էր պարունակում:

«Ներքին Նավերի դամաբարաններում զույգ ձիերի զոհաբերություն է: Զրադաշտական ուսմունքի հիմնադիր Զորոաստրը շրջում էր երկու ձիերի ուղեկցությամբ: Երկու ձիերն անընդհատ հիշատակվում են Ռիգվեդայում` հնդիրանցիների հնագույն պատումում: Ինդրան, որ նրանց գերագույն աստվածությունն է, միշտ հիշատակվում է զույգ ձիերի հետ: Զույգ ձիերը մեծ խորհուրդ են ունեցել հնդեվրոպական մտածելակերպում: Ներքին Նավերից հայտնաբերված ձիերը երկուական են: Արքայական դամաբարաններից անցյալ տարի հայտնաբերված, այս տարի վերականգնված գունազարդ սափորի վրա պատկերված է ձիերի երամակ: Ձիերը բավականին հարդարված են, դրանք անկասկած ընտելացված ձիեր են: Ոչ միայն ընտելացված են, այլև ցեղական ձիեր են: Եթե ցեղական են, նշանակում է բուծված են: Սա այնպիսի մի գյուտ է, որի նմանը չկա ողջ առաջավորասիական հնագիտական իրողության մեջ, թերևս նաև ամբողջ աշխարհում»,- ասում է Հակոբ Սիմոնյանը:

Կտրուկ շրջափուլ: Ձիերի զոհաբերությունները, սափորի վրա երամակի պատկերումը հիմք են տալիս հստակորեն հավաստելու, որ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիքներից մեկը: Չնայած, որ ձիերը ռազմի նպատակով օգտագործման խնդիրը դեռևս հիմնավորման կարիք ունի և այլ թեմա է, սակայն այս գտածոները այլ պատկերացումներ են տալիս հին աշխարհի զարգացումների մասին:

Եթե այս հնավայրերում հայտաբերված են ընտելացված ձիեր, ուստի ձիու տարածումը պետք է լինի էլ ավելի վաղ, քան ներկայիս գտածոները: Գերմանացի Հանս Պիթեր և Մարգարետ Ուրեթմանները, ովքեր մասնակցել են հնագիտական պեղումներին և գտածոները ենթարկել հնէակենդանաբանական փորձերի, հենց նրանք էլ Բեռլինի գիտական համաժողովում հայտարարել են, որ ոսկորները ձիու են, և որ աշխարհի հնագույն ձին հենց Ներքին Նավերից է հայտնաբերվել: Ըստ Հակոբ Սիմոնյանի ոչ մի ուրիշ երկիր չունի այդքան վաղ փաստեր ընտելացված ձիու վերաբերյալ, և որևիցե մի տեղ չի հայտնաբերվել այդքան հին թվագրություն ունեցող ձիերի պատկերներ:

Ի՞նչ կլիներ և ի՞նչ կլինի: «Եթե եվրոպական ֆինանսները ժամանակին չհոսեին դեպի Եգիպտոս և Միջագետք, այսօր ոչ շումերական քաղաքակրթության, ոչ էլ եգիպտական մշակույթի մասին և ոչ էլ Բաբելոնի մասին տեղեկություններ չէինք ունենա: Ֆինանսական ներդրում, գիտական մտքի ներդրում, պետական միջամտություն: Այսօր Հունաստանը կամ Եգիպտոսը հսկայական գումարներ են ստանում միայն զբոսաշրջությունից: Հուշարձանների ասպարեզում կատարված ցանկացած ներդրում տասնապատիկը, հարյուրապատիկը կհատուցի: Մենք աշխարհի հետ հավասարը հավասարը խոսելու իրավունք ունենք միայն մեր պատմամշակութային ժառանգության միջոցով»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Պայքար քաղաքակրթության օրրանի համար: Աշխարհի հնագույն քաղաքակրթությունների նախահողը լինելու հնարավորույթունը Հայաստանն ունի առանց շինծու ու կեղծ ապացույցների` իրավամբ: Ինչքան էլ ճշմարիտ լինելը հզոր ուժ է, կարևոր է նաև այդ հզոր-ուժ-ճշմարտությունը հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելը:

 

16.07.2012, 09:40

Գոհար Ստեփանյան

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

20:34 • 16/09, Վիդեոնամակ Զինվորից. Շարքային Աղասի Թաշչյան (Տեսանյութ)

20:25 • 16/09, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նկարահանվել է ֆիլմում. Լուսանկար

20:18 • 16/09, 57 կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններից 50-ը նորոգվել են

20:11 • 16/09, Պետական երիտասարդական նվագախմբի համերգները այժմ կարելի է դիտել առցանց

20:03 • 16/09, Ագարակում վեճի ժամանակ դանակահարել է եղբորն ու հարևանին

19:55 • 16/09, Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք փողոցներում ջուր չի լինի

19:48 • 16/09, Հալաբյան փողոցում վեճի ժամանակ խոհանոցային դանակով վնասվածքներ է պատճառել

19:37 • 16/09, 2013 թ-ին Հայաստանում տավարի գլխաքանակն ավելացել է 16 հազարով

19:31 • 16/09, Դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում ընդդեմ դրամահավաքության

19:21 • 16/09, Թուրքիայում այլատյացությունը սկսվում է իշխանությունների հռետորաբանությունից

19:13 • 16/09, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ, եթե Վճռաբեկը չբավարարի իր բողոքը

19:02 • 16/09, Գրանդ փիղը կոտրել է ժանիքները. Նա սեպտեմբերի 18-ին կվիրահատվի

18:54 • 16/09, Ղազախստանը պատրաստվում է նավթամքերք գնել Ադրբեջանից

18:45 • 16/09, Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը

18:39 • 16/09, Է. Նալբանդյանն ու Ջ. Ուորլիքը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

18:30 • 16/09, Թովմասյան. Բարեփոխումները չեն փոխարինելու երկրում առկա խնդիրների լուծումանը

18:18 • 16/09, Երվանդ Զախարյանի դատավոր որդու լիազորությունները դադարեցվել են

18:07 • 16/09, ԲՀԿ պատգամավոր. Իշխանությունների շահը հավերժացման մոտիվացիան է

17:54 • 16/09, Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում ծնվել է 273 տղա և 234 աղջիկ

17:42 • 16/09, Իրականում, մենք ունենք սուպերնախագահական համակարգ. Աղվան Վարդանյան

17:35 • 16/09, «Տոնուսի» գործ. Նախագահը խոստացել է, որ խնդրով կզբաղվեն

17:23 • 16/09, Կարևոր է, որ Ղարաբաղի իշխանությունների ձայնը լսվի. Ջեյմս Ուորլիք

17:16 • 16/09, Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի գործարարներին

16:50 • 16/09, Կենտրոնի գազամատակարարումը մասամբ կդադարեցվի

16:42 • 16/09, «Ժառանգությունն» առաջարկում է 2016-ին արտահերթ ընտրություններ անցկացնել

16:30 • 16/09, Բալահովիտ գյուղում հայտնաբերված հետախուզվողին որոնում էին 7 տարի

16:17 • 16/09, Ս. Օհանյան. Արցախյան գոյամարտի ժամանակ տարած հաղթանակները բազմապատկում ենք

16:05 • 16/09, «Արդեն բավական չեն նախագահների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները»

15:56 • 16/09, Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ կլինեն

15:41 • 16/09, Ռուբեն Թոփչյան. Ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա

15:30 • 16/09, Ղարաբաղի անվտանգության հարցով «Ժառանգությունը» ԱԺ է ներկայացրել նոր նախագիծ

15:22 • 16/09, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

15:15 • 16/09, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը փախուստի է դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից

15:09 • 16/09, ՀՅԴ պատգամավոր. Եկել է իշխանություններին պահանջներ ներկայացնելու ժամանակը

15:00 • 16/09, Մասնագետներ. Հայաստանը չի հանդիսանում օզոնային շերտը քայքայող երկրիր

14:49 • 16/09, Վոլոդյա Ավետիսյան. Ես չեմ հավատում ՀՀ-ում արդարադատությանը

14:37 • 16/09, «Էյր Ֆրանսը» գործադուլի հետևանքով այսօր հետաձգել է 60 տոկոս չվերթ

14:25 • 16/09, Ա. Մինասյան. Երկրի խնդիրները հնարավոր է լուծել միայն բարեփոխումների շնորհիվ

14:16 • 16/09, Վարորդներն ի նշան բողոքի՝ 15 րոպեից ավելի կկանգնեն կարմիր գծերում

14:04 • 16/09, Կ. Նահապետյան. Ճիշտ ժամանակն է բարեփոխումներ իրականցնելու համար

13:53 • 16/09, Երևանում կանցկացվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողով

13:40 • 16/09, Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները

13:31 • 16/09, ՄԱԿ. Դոնբասում զոհերի թիվը գերազանցում է 3.000-ը

13:19 • 16/09, Պետդեպ. ԱՄՆ-ն կարող է չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները

13:07 • 16/09, Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով

12:52 • 16/09, Մարգարիտա Խաչատրյան. Մենք հաղթեցինք 18-20 տարեկան զինվորի բռունցքով

12:39 • 16/09, Երևանի ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա կստեղծվի գերմանական գիմնազիա

12:27 • 16/09, Հայաստանի և Էստոնիայի միջև առկա է համագործակցության խորացման մեծ ներուժ

12:13 • 16/09, Սեյրան Օհանյան. Հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել

12:02 • 16/09, Այսօր տեղի կունենա Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացումը

11:50 • 16/09, Այսօր օզոնի շերտի պահպանության օրն է

11:36 • 16/09, Շարմազանով. Հայաստանի համար կենսական կարևոր է Ղարաբաղի հարցի կարգավորումը

11:24 • 16/09, Գևորգյան ճեմարանի ուսանող է դարձել 30 երիտասարդ

11:11 • 16/09, Ադրբեջանի բողոքը չուշացավ. Բողոքի նոտա է ուղարկվել Բասկերի երկիր

10:57 • 16/09, Երգչուհի Սոնա Ռուբենյանը՝ երևանյան մենահամերգի և ԱՄՆ մեկնելու մասին

10:46 • 16/09, ԵԱՀԿ-ն վաղը Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ դիտարկում կանցկացնի

10:34 • 16/09, ԱԳՆ. Կանադայում մեկնարկեց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը

10:20 • 16/09, Կալանավորը հայտնել է, որ ոստիկանները իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել

10:09 • 16/09, Մեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

09:55 • 16/09, Արթուր Աղաբեկյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին. «Առավոտ»

09:47 • 16/09, Օֆշորի գործով գաղտնի փաստաթղթեր են հայտնվել

09:40 • 16/09, Air France-ի այսօրվա թռիչքը Հայաստանի տարածքով չի իրականանա

09:34 • 16/09, 2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին

09:27 • 16/09, ՕԵԿ-ը շարունակում է արշավը բուհի դեմ

09:20 • 16/09, Ռուբեն Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի միջև առկա հակասությունները սրվել են

09:14 • 16/09, Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած 30 հազար եզդիներ պատրաստ են Հայաստան գալ

09:07 • 16/09, Պարենային ապրանքները թանկացել են. «Առավոտ»

09:00 • 16/09, ՀԱԿ-ԲՀԿ հայտարարությունները խաթարել են մարզային ՀՀԿ-ականների անդորրը

18:28 • 15/09, ԱՄՆ-ը թույլ չի տալու Ասադին օգտվել «Իսլամական պետության» ոչնչացումից

17:58 • 15/09, 1 ընտանիք՝ 1+ զավակ՝ Տիրոջ օրհնությամբ. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

17:49 • 15/09, Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել

17:24 • 15/09, Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք են թողել

16:44 • 15/09, Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը

16:29 • 15/09, Արմավիրում նորապսակ կինը իր քեռիներին հայտնել է, որ հայրը բռնաբարել է իրեն

16:16 • 15/09, Ստեփանակերտի և Սան Սեբաստիանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

16:00 • 15/09, Արաբագետ. Իսլամական պետության զինյալների սպառնալիքները չեն իրագործվի

15:46 • 15/09, Բնապահպան. Հայաստանը շարունակում է մնալ աղբի մեջ

15:32 • 15/09, «Զրպարտություն և վիրավորանք». Առցանց ձեռնարկ` բոլորի համար

15:17 • 15/09, Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի

15:03 • 15/09, Ալինա Կաբաևան վայր է դնում իր պատգամավորական մանդատը

14:50 • 15/09, Հոկտեմբերին Հայաստանում շահագործման կհանձնվի 5 սպանդանոց

14:23 • 15/09, Ընտրություններում «Միացյալ Ռուսաստանը» հաղթում է ՌԴ-ի ողջ տարածքում

14:10 • 15/09, «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալը 10 օր է՝ հացադուլի մեջ է գտնվում

13:55 • 15/09, «ԲՄՎ»-ն մի քանի շրջապտույտ է կատարել. Ուղևորուհին մահացել է

13:43 • 15/09, «Էկոխնձորիստան» ծրագրի միջոցով Արցախում կփորձեն զարգացնել էկոտուրիզմը

13:20 • 15/09, «Էյր Ֆրանսի» օդաչուները գործադուլ են անում

13:09 • 15/09, Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

12:52 • 15/09, Սպասվում է փոփոխական եղանակ

12:31 • 15/09, Այսօր նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը

12:23 • 15/09, «Կռկռացնող» կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)

12:11 • 15/09, Ներարգանդային պտղի հայտնաբերման առթիվ 2 հոգու նկատմամբ մեղադրանք առաջադրվեց

12:00 • 15/09, ՄԻԵԴ-ը բացատրություն է պահանջել Ադրբեջանից՝ Կարեն Պետրոսյանի հարցով

11:49 • 15/09, Շվեյդիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

11:36 • 15/09, Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ