16/07/2012 11:11
Առևանգել են Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավարին
Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմը առևանգվել է Տրիպոլիում անհայտ անձանց կողմից:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Էլալեմը իր գործընկերոջ հետ մեքենայով անցնում էր Տրիպոլիով, երբ նրանց ճանապարհը փակել է զինված մարդկանց տեղափոխող 2 ավտոմեքենա:
Օլիմպիական կոմիտեի աշխատակից Արաֆատ Դժվանը նշել է, որ նրանք Էլամին ասել են, որ նա պետք է գա իրենց հետ` նստեցրել են նրան ավտոմեքենայի մեջ և տարել: