16/07/2012 09:19
Հանդիպել են Հարավային և Հյուսիսային Սուդանի նախագահները
Սուդանի և Հարավային Սուդանի առաջնորդներ Օմար Հասան ալ-Բաշիրը և Սալվա Կիիրը` Խեգլիգ նավթային շրջանի համար ռազմական բախումից հետո առաջին անգամ հանդիպում են ունեցել:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, նախագահները հանդիպել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայի հյուրանոցներից մեկում և մեկ ժամ տևած հանդիպումից հետո միմյանց ձեռք են սեղմել:
Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշման համաձայն, Հարավային և Հյուսիսային Սուդանը պետք է կարգավորեն միմյանց միջև գոյություն ունեցող խնդիրները մինչև օգոստոսի 2-ը:
Կողմերը պետք է համաձայնության գան սահմանի որոշման, Աբյեյ նավթային շրջանի պատկանելիության և այլ հարցերի շուրջ: