16/07/2012 14:13
Դամասկոսում զինտեխնիկայի օգտագործմամբ մարտեր են ընթանում
Սիրիական կառավարությունը մի քանի շարասյուն զինտեխնիկա է ուղարկել Դամասկոսի հարավային շրջաններ, որտեղ գիշերվանից սկսած կատաղի մարտեր են ընթանում ընդդիմության և կառավարական զորքերի միջև:
«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` ընդդիմադիրները ենթարկվում են ուժեղ հրթիռակոծման:
Դամասկոսի հարավային շրջաններ տանող ճանապարհները փակ են: Բեյրութի հետ ճանապարհային կապը ևս ընդհատված է:
Ականատեսների վկայությամբ` քաղաքում այս պահին կրակոցներ և պայթյունների ձայներ են լսվում: