19/07/2012 09:47
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքի մեծ մասում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր անձրև կդիտվի Լոռիում և Տավուշում, հուլիսի 19-ին կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, գրեթե ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, /տեղումները համեմատաբար զգալի կլինեն արևելյան շրջաններում/, քամի 15-18մ/վ, կարկուտի փոքր հավանականություն կա արևելյան շրջաններում:
Օդի ջերմաստիճանն ամպամածությամբ պայմանավորված մի փոքր կնվազի: Արարատյան դաշտում մեծ մասամբ կդիտվի արևային եղանակ, ցերեկը հնարավոր է կարճատև անձրև, ստվերում սպասվում է մինչև +35:
Գեոմագնիսական դաշտն անկայուն է, սրտանոթային խնդիրներ ունեցողներին այսպիսի օրերին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հետևել առողջությանը:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում հուլիսի 19-ին կգերակայի առանց տեղումների եղանակը, սակայն ցերեկը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, հնարավոր է քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +21+23, հուլիսի 19-ի ցերեկը +32+34, երեկոյան +27+29:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: