20/07/2012 16:11
Մահացել է Սիրիայի հետախուզության պետը
Հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Սիրիայի հետախության պետ Հիշամ Բախտիյարը:
«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, Դամասկոսում մահապարտ-ահաբեկչի իրականացված պայթյունի հետևանքով զոհվել են Սիրիայի ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներ`պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիխան, Բաշար Ասադի քրոջ ամուսինը և սիրիական ռազմական հետախության նախկին պետ Ասիֆ Շաուկատը, պաշտպանության նախկին նախարար Հասան ատ-Տուրկմանին:
Անդրադառնալով պայթյունին` սիրիացի ապստամբները հայտարարել են, որ իրենք իրականացրել են ամենահաջողված գործողություններից մեկը` կառավարական ուժերի դեմ պայքարի սկզբից ի վեր: