20/07/2012 14:10
ԱՄՆ-ում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ 14 մարդ է սպանվել
ԱՄՆ-ում Բեթմենի մասին պատմող «Սև ասպետ. Լեգենդի վերածնունդ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ 14 մարդ է սպանվել, մինչ այդ հաղորդվում էր 10 սպանվածի մասին` 4 մարդ մահացել է հիվանդանոցում:
«ԲիԲիՍի»-ի փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Դենվեր քաղաքից ոչ հեռու գտնվող Ավրորա կինոթատրոնում:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է 50 մարդ:
Ականատեսների վկայությամբ, այցելուների վրա կրակ է արձակել դիմակավորված անհայտ տղամարդը, վերջինս նաև արցունքաբեր նռնակ է նետել դահլիճ:
Տեղական հիվանդանոցի բժիշկների տվյալներով, իրենց մոտ է տեղափոխվել 2 վիրավոր` ծայրահեղ ծանր վիճակում: