21/07/2012 10:00
Բուլղարիայում ավտոբուսի պայթյունը կազմակերպել է Հեզբոլահը
Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտարարել է, որ Բուլղարիայում ավտոբուսի պայթյունի հետևում կանգնած է Հեզբոլահ կազմակերպությունը:
Ուտրո.ռու-ի փոխանցմամբ, Լիթլը նշել է, որ ահաբեկչությունը կրում է այդ ահաբեկչական կազմակերպության գործելաոճի հետքը:
Մինչ այդ, պայթյունի համար Հեզբոլահին մեղադրել էին իսրայելական իշխանությունները:
Նախորդ չորեքշաբթի մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր ավտոբուսը, որը բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում սպասում էր Իսրայելից ժամանող զբոսաշրջիկների: Զոհվել էր 7, վիրավորվել էին տասնյակ մարդիկ: