21/07/2012 11:04
ՄԱԿ-ի խաղաղապահները Կիպրոսում կմնան ևս կես տարի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Կիպրոսում խաղաղության պահպանման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կմնան կղզում մինչև 2013թ.-ի հունվարի 31-ը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Անվտանգության խորհուրդը նաև Կիպրոսի հույներին և թուրքերին կոչ է արել ակտիվացնել բանակցությունները կղզու վերամիավորման շուրջ:
Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 13 անդամ`Ադրբեջանը և Պակիստանը ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ: