ARM   RUS   ENG

«Արջերի» քարանձավը չի ավիրվել.լուրը տարածվել է բիզնես նպատակով

Երեկ «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածվել, որ ինչ-որ արշավախմբի կողմից ավիրվել է Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի» քարանձավի մի մասը:
«Օգնություն, օգնություն, օգնություն, օգնություն, օգնություն

Հերթական անգամ վանդալների արշավախումբա մտել «Արջերի» քարանձավ ու ավիրել մի քանի սենյակ: «Արջերի» քարանձավը քիչ-քիչ արժանանումա «Մոզրովի» քարանձավի բախտին: Ցխել են մի քանի սենյակի ստալակտիտներ, փշրել են մի անկրկնելի և աշխարհի մակարդակով բացառիկ հելեկտիտ: Եթե չհետևենք ու չկարգավորենք մուտքը` կարժանանա «Մոզրովի» ճակատագրին: Օգնեք փրկենք ՀՐԱՇՔԸ»,-ասված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանի հաղորդագրության մեջ:

«Արջերի» քարանձավը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողության ներքո: ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից Aysor.am թղթակցի հարցին, իրենք արդյոք նման ահազանգ ստացել են, և տեղյակ են այս խնդրին, պատասխանեցին, որ Արջերի քարանձավի մուտքը փակ է և բանալին Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքի գյուղապետի մոտ է գտնվում:

«Հաճախակի է լինում, որ զբոսաշրջիկների խմբեր ցանկանում են մուտք գործել քարանձավ: Եթե իմանում ենք, որ ինչ-որ խումբ ուզում է գնալ, մենք կանխում ենք նրանց մուտքը, քանի որ տարածքը շատ դժվարանցանելի է: Երեկվա դրությամբ մենք նման ահազանգ ստացել ենք, որ զբոսաշրջիկները փորձել են մուտք գործել քարանձավ և հանձնարարական կա քարանձավի նորից մուտքը փակելու համար»,-հայտնեցին նախարարությունից: Նրանց խոսքով, նման ահազանգեր հաճախ են ստացվում, իսկ վերջին արշավախմբի պատճառած վնասների մասին ավելի ստույգ տեղեկություններ կհայտնեն երկուշաբթի օրը, երբ հանձնաժողովի անդամները կբերեն քարանձավից լուսանկարներ:

«Արփի» բնապատմական արգելոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը, որի աշխատակիցներն էլ վերահսկում են քարանձավը, Aysor.am թղթակցին հայտնեց, որ դա ապատեղեկատվություն է, որևէ ավիրում «Արջերի» քարանձավում չի եղել:
«Բացառված է, դա սխալ տեղեկատվություն է, մեր ծառայությունը միջոցներ է ձեռնարկում այն մշտապես փակ պահելու համար, արդեն իսկ իրականցվել են որոշակի աշխատանքներ, թեև վայրը տեխնիկայի համար անմատչելի է: Իսկ այդ տեղկատվությունը տարածողը հենց այդ արշավները իրականցնող մարդն է, Գոռ Հովհաննիսյանը, որը այդ տեղեկատվությունը, կարծում եմ, տարածում է բիզնես նպատակներով, քանի որ հերթական անգամ երեկ նրանց արշավախմբին արգելվել է մուտք գործել քարանձավ»,-ասաց նա:

Նրա խոսքով, քարանձավի հիմա հուսալի ձեռքերում է, այն գտնվում է նորմալ վիճակում: «Մոզրովի քարանձավի դեպքում էլ նույն աղմուկը բարձրացրեցին, նույն նպատակներով, բայց այդ փլուզման մասին լուրերը սուտ էին: Մենք ևս մի անգամ կփակենք քարանձավի մուտքը: Ամեն օր այնտեղ վերահսկողություն անցկացնելու համար մենք այդքան հաստիք չունենք, սակայն քարանձավը մեր զգոն ուշադրության ներքո է գտնվում»,-ասաց նա:

Նշենք, որ «Արջերի» քարանձավը ամենաերկար քարանձավն է ՀՀ տարածքում: Քարանձավի մուտքը գտնվում է ուղիղ գծով 2.7կմ կամ ճանապարհով 8կմ հեռավորության վրա Եղեգնաձորի շրջանի Արփի գյուղից 1900 դեպի հարավ-արևմուտք: Քարանձավի բացարձակ բարձրությունը 1655մ է:

Քարանձավի աշխարհագրական դիրքը ունի չոր ցամաքային կլիմա` ջերմաստիճանի բարձր տատանումներով:

«Արջեր» քարանձավը մեծամասամբ ձևավորած հանքանյութը կալցիումի կարբոնատն է: Այն ձևավորում է տարբեր տեսակի ստալակտիտներ, ստալագմենտներ, ստալագնատներ, նուրբ խողովականման ստալակտիտներ առաստաղին:
Քարանձավը ամբողջ երկարությամբ պատված է արագոնիտի և կալցիտի բյուրեղներով, որոնք ձևավորել են ամուր, կայուն համակարգ:

21.07.2012, 18:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

11:41 • 21/04, Մասաչուսեթսում կցուցադրվի ցեղասպանությանը նվիրված «Լռության սպիերը» ֆիլմը

11:31 • 21/04, Փրկարարները Պտղնի գյուղում 4 մետրանոց փոսից շուն են դուրս բերել

11:18 • 21/04, Վթարային շինության պատը փլուզվել է. Լուսանկարներ

11:05 • 21/04, «Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»

10:56 • 21/04, Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

10:45 • 21/04, Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարան

10:33 • 21/04, Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված օրենքը

10:20 • 21/04, Սիրիայում մեկնարկում է նախագահական ընտրարշավը

10:08 • 21/04, Սպասվում է փոփոխական եղանակ

09:54 • 21/04, Տանը հայտնաբերվել է 74-ամյա բնակչի դին

09:41 • 21/04, Տեղի կունենա Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված գիտաժողով

09:30 • 21/04, Այսօր մեռելոց է. Օրը` ոչ աշխատանքային

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին