ARM   RUS   ENG

Բրիտանիայի ԱԳՆ. Սիրիայի դիվանագետը հրաժարական է տվել

Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարել է այն մասին, որ Լոնդոնում գտնվող սիրիացի  մի դիվանագետ հրաժարական է տվել:

BBC-ն գրում է, որ Սիրիայի հավատարմատար Հալեդ Այուբին հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում ներկայացնել այն իշխանությանը, որը ռազմական գործողություններ է կատարում սեփական ժողովրդի նկատմամբ:

Իսկ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը Իրան կատարած այցի ժամանակ ասել է, որ կառավարությունը հաղթում է ապստամբներին:
 

30.07.2012, 19:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,