30/07/2012 09:30
«Նոր ալիք 2012»-ում հաղթեց Ռուսաստանը
Երեկ Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտվեց «Նոր ալիք 2012»-ը: Հաղթանակը և 50 հազար եվրոն ստացավ ՌԴ ներկայացուցիչ Նիլոն: Երկրորդ տեղը և 30 հազար եվրոն շահեց Իտալիայի ներկայացուցիչ Կոստանցո Դել Պինտոն, իսկ երրորդ տեղը և 20 հազար եվրոն ստացավ Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը:
Նշենք, որ մրցույթի ողջ պատմության ընթացքում կազմակերպիչները առաջին անգամ որոշել էին գաղտնի պահել երրորդ մրցութային համերգի արդյունքները: Համերգի ժամանակ ելույթ ունեցան մի շարք հայտնի կատարողներ, որոնց թվում նաև Նելի Ֆուրտադոն:
Հիշեցնենք, որ այս տարի «Նոր ալիք 2012»-ին մասնակցել է 14 երկրից 16 մասնակից: Ժյուրիի կազմում եղել են երգահան Իգոր Կրուտոյը և Ռայմոնդ Պաուլսը, Վալերիան, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին և Վալերի Մելադզեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկոլաևը, Իգոր Մատվիենկոն: