30/07/2012 11:30
Եմենի մայրաքաղաքում իտալացի դիվանագետ է առևանգվել
Եմենի մայրաքաղաքում գրոհայինների կողմից առևանգվել է իտալացի դիվանագետ:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Եմենի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իտալացի դինավագետը առևանգվել է անհայտ գրոհայինների կողմից` դեսպանատան մերձակայքում`այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Իտալիայի դեսպանատան աշխատակիցները հաստատել են այդ տեղեկությունը և հավելել, որ առևանգվածը պատասխանատու էր դեսպանատան անվտանգության համար: